Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է իրավագիտակցության հիմնախնդրին նվիրված գրքի շնորհանդես

ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային տոների առթիվ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենս դահլիճում այսօր կայացել է «Իրավագիտակցության հիմնախնդիրն Արցախի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է իրավագիտակցության հիմնախնդրին նվիրված գրքի շնորհանդես

Ստեփանակերտում կայացել  է  իրավագիտակցության   հիմնախնդրին   նվիրված  գրքի շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրքի  համահեղինակներն  են  Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում (ԱԵԳՄՄ)  հասարակական  կազմակերպության  նախագահ,    իրավաբանական  գիտությունների   թեկնածու, դոցենտ  Ավետիք  Հարությունյանը,  ԱԵԳՄՄ  հիմնադիր, իրավաբանական  գիտությունների  թեկնածու  Սիրանուշ  Պետիկյանը  և  ԱՀ  արդարադատության   նախարարության  աշխատակազմի  իրավական  ակտերի փորձաքննության  և  օրենսդրության  կատարելագործման   բաժնի  առաջին  կարգի  մասնագետ  Լուսինե  Բարխուդարյանը:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    Ա.  Հարությունյանը  խոսելով  գրքի  մասին,  ասել է, որ  այն նվիրված է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների սովորողների իրավագիտակցության հիմնախնդրին:  Այդ  շրջանակներում ուսումնասիրվել են վերջիններիս իրավագիտակցության մակարդակը, ներկայացրել դրանց բարձրացման հիմնական ուղիները, հետազոտել անչափահասների հանցավորության մակարդակը, երիտասարդության իրավագիտակցության ձևավորման, բուհերում իրավաբանական կրթության, ուսանողների իրավական ակտիվության, ինչպես նաև իրավագիտակցության ձևախեղման հիմնախնդիրները և վերջիններիս հաղթահարման ուղիները:
«Գրքում  ներկայացված են առաջարկություններ, որոնք որոշ չափով կարող են նպաստել բարձրացված հիմնախնդիրների լուծմանը: ԱՀ-ում  քաղաքացիների  իրավագիտակցության   մակարդակի  բարձրացման  ու  իրավական  դաստիարակության  միջոցով  օրինապահ  քաղաքացիներ  ունենալն  ավելի  նախընտրելի  է, քան  անազատության  մեջ   հայտնված    մարդկանց  օրենքի  տառն  ու  ոգին   բացատրելը:  Այսինքն՝   կանխելն   առավել  նախընտրելի  է, քան  ուղղելը: Տեսական  նյութը  գործնական   դարձնելու  նպատակով  կազմակերպվել  են  կոնկրետ  միջոցառումներ, որոնք  պետք է   կրեն  շարունակական  բնույթ»,-ավելացրել  է  Ա. Հարությունյանը  և  հավելել, որ    գիրքը  նախատեսված է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների, պետության և իրավունքի տեսության, իրավունքի փիլիսոփայության, իրավունքի սոցիոլոգիայի և իրավագիտակցության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
Գրքի  համահեղինակ  Լուսինե   Բարխուդարյանն  էլ  նշել  է,  որ    գրքում   հետաքրքրական մաս  է   կազմում     երիտասարդության  շրջանում սոցիոլոգիական  հարցումների  անցկացումը, որոնք  ԱՀ-ում  առաջին  անգամ  են  կազմակերպվել:
«Գրքում  վեր  հանված   հիմնախնդիրների  շրջանակներում   զրույցներ  ենք  ունեցել  հասարակագիտություն  առարկա  դասավանդող   ուսուցիչների  հետ:  Նրանք այն  կարծիքին են, որ այդ  առարկայի   նյութերը     վերանայման  կարիք  ունեն: Հրատարակված գիրքն  այդ  գործում  պիտանի  կլինի»,-ասել է  Լ.  Բարխուդարյանը  և   ավելացրել, որ  այսօրվա  երիտասարդությունը  մեծ  հետաքրքրություն  է  ցուցաբերում   իրավական  նորմերի  նկատմամբ:  Ազգաբնակչության  իրավագիտակցության մակարդակը    բարձրացնելու  համար անհրաժեշտ  է, որ   աշակերտության   և  երիտասարդության շրջանում  տարբեր  դասընթացներ  կազմակերպվեն:
Միջոցառմանը    ներկա  ԱՀ  գերագույն  դատարանի    նախկին  նախագահ, Արցախի  վաստակավոր  իրավաբան   Վլադիմիր  Հովսեփյանը  ևս  կարևորել  է գրքի  հրատարակումը  և  նշել,  որ     քաղաքացիների իրավագիտակցության  հիմնախնդիրը    ցանկացած  հասարակության    մեջ   հրատապ  է:
Ըստ ԱՀ  գերագույն  դատարանի    նախկին  դատավոր, վաստակավոր  իրավաբան,   Գրետա  Արզումանյանի՝  նման  գրքի  լույսընծայումը       անհրաժեշտություն  է:
«Առանց  իրավագիտակցության     բարձր  մակարդակի՝     չենք  կարող  ունենալ   իրավական  պետություն: Այն  մեր   պետության  առաջնահերթ  խնդիրներից   մեկն  է: Գրքի համահեղինակների վաերլուծության  արդյունքներով   պարզվել է, որ  դպրոցականների  և  ուսանողների մոտ  իրավագիտակցության  մակարդակը այնքան  էլ  բարձր  չէ, որի  համար բոլորս   էլ պատասխանատվություն  ունենք»,-նշել է  Գ. Արզումանյանը: 
Շնորհանդեսին   ելույթներով    հանդես  են  եկել  նաև   ԱՀ  ընդհանուր  իրավասության    առաջին  ատյանի  դատարանի  նախագահ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու   Անատոլի   ԹադևոսյանըԱԵԳՄՄ   անդամներ, հյուրեր: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search