Artsakhpress

Քաղաքական

Հայաստանյան ընտրությունների նկատմամբ լայն հանրային վստահությունը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով. միջազգային դիտորդներ

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել են լայն հանրային վստահություն, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով»,- միջազգային դիտորդները եզրակացրել են այսօր հրապարակված նախնական հայտարարությունում:

Հայաստանյան ընտրությունների նկատմամբ լայն հանրային վստահությունը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով. միջազգային դիտորդներ

Հայաստանյան ընտրությունների նկատմամբ լայն հանրային վստահությունը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով. միջազգային դիտորդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունից, հայտարարություններում ասվում է, որ բաց քաղաքական բանավեճը, այդ թվում` ԶԼՄ-ներում, նպաստել է քարոզարշավի աշխուժությանը, թեպետ առցանց բորբոքիչ հռետորաբանության դեպքերը մտահոգիչ էին: Ընտրական չարաշահումների, այդ թվում քվեների գնման և ընտրողների հանդեպ ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել, նշել են դիտորդները: Չնայած սեղմ ժամանակահատվածին, ընտրությունները լավ էին կազմակերպված, թեպետ քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է՝ կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի հանգամանքով պայմանավորված:
«Ժողովրդավարությունը չի կարող շարունակվել առանց վստահության, այնպես որ ուրախ եմ, որ լայն հանրային վստահությունը այս ընտրությունների հիմնական բնութագիրն էր», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ՝ Պետեր Օսուսկին:
«Այժմ, երբ ընտրողները փոխանցել են իրենց ուղերձը, Հայաստանի քաղաքական ղեկավարության գործն է ապահովել, որ այս դինամիկան պահպանվի և հետագա բարեփոխումներն իրականացվեն, որպեսզի այսօրվա մեր կատարած դրական գնահատականը լիովին ամրապնդվի»: Մասնակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել և ամբողջությամբ հարգվել են միավորումներ կազմելու, ազատ հավաքների, արտահայտման և տեղաշարժման հիմնարար ազատությունները: Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ էր, սակայն քարոզարշավն ավելի վաղ էր սկսվել՝ ինչն օրենքով արգելված չէ: Ընտրությունների օրը հանդարտ և ընտրողների հանդեպ ճնշումներից և ահաբեկումներից զերծ է ընթացել և քվեարկությունը, հաշվարկը և արդյունքների աղյուսակավորումը դրական են գնահատվել գրեթե բոլոր դիտորդների կողմից:
«Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին: 2018 թ.-ի խաղաղ, այսպես կոչված «Թավշյա» հեղափոխությունը, ներկայիս իշխանությունների քաղաքական կամքի հետ համատեղ, հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ», - ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Պաչիերը: «ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն սկսած 1995 թվականից և, չնայած բարդ ընտրական համակարգին և սոցիալական լրատվամիջոցների միջոցով ահաբեկման հաղորդված դեպքերին, կրկնվող ընտրախախտումները, որոնք ստվերում էին բազմաթիվ ընտրություններ անցյալում, բացակայում էին: Հայաստանի ընտրված ներկայացուցիչների գործն է սկսել իրավական բարեփոխումներ՝ ամրապնդելու երկրում ժողովրդավարական գործընթացը»:
ԿԸՀ-ն ընտրողների կրթության համապարփակ արշավ է իրականացրել՝ քվեարկության խթանման, քվեարկության ընթացակարգերի բացատրման և քվեների գնման դեմ զգուշացման նպատակով: Հանրային աշխատողների նկատմամբ ճնշումների և պետական ռեսուրսների չարաշահումը կանխելու համար իշխանություններն այդ հարցերի վերաբերյալ իրազեկման արշավ են իրականացրել տեղական պաշտոնյաների, դպրոցի տնօրենների, առողջապահական աշխատողների և այլ անձանց համար: Պաշտոնյաները, մրցակիցները և ընտրողներն իրենք հանձնառություն են արտահայտել ձայների վաճառքի և գնման ապախրախուսման համար: «Այս ընտրությունները շատ լավ էին կազմակերպված՝ նվազագույն խախտումներով և առանց ընտրողների վրա ճնշումների: Շատ ուրախ եմ, որ արդյունքում հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ եղել է բարձր»,- ասաց Հեյդի Հաուտալան, Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: Շնորհավորում ենք հայկական իշխանություններին և այս ընտրությունների մասնակիցներին և խրախուսում կառավարությանն ու Ազգային Ժողովին շարունակել բարելավել օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրությունները: Եվրոպական Միությունը, այդ թվում՝ Եվրոպական Խորհրդարանը կշարունակեն աջակցել գործընթացին:
« Ընտրական օրենսգրքում մայիսին արված վերջին փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակ, ում արգելվում է իրականացնել ակտիվ քարոզարշավ, վերացվել են լրատվամիջոցների դիտորդների նկատմամբ սահմանափակումները և խստացվել են ընտրախախտումների համար սահմանվող պատժամիջոցներն ու տույժերը՝ այդ թվում անհատներին քարոզարշավների մասնակցել ստիպելը կամ ընտրակաշառքի դյուրացումը քրեականացնելով: Թեպետ սրանով հաշվի են առնվել նախորդ հանձանարարականները, մյուսները, կապված քարոզարշավի ֆինանսավորման, բողոքների ներկայացման, թեկնածության պահանջների և շեմի հետ, որ դաշինքները պետք է հասնեն մանդատներ շահելու համար, մնում անկատար: Լրատվական միջավայրը բազմազան է, և հարգվել է Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտման ազատությունը: Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն է, մինչդեռ առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտագործումը նույնպես նշանակալից է: ԶԼՄ-ների մշտադիտարկումը ցույց է տվել, որ հեռարձակողները ջանքեր են գործադրել բոլոր մրցակիցներին լուսաբանել՝ նպաստելով տեղեկատվության բազմազանությանը, հնարավորություն ընձեռելով ընտրողներին տեղեկացված ընտրություն կատարել: Բազմաթիվ մասնավոր լրատվամիջոցներ կարծես սերտ կապված են քաղաքական կուսակցությունների հետ, որոնցից ոմանք հստակ կողմնակալություն են ցուցաբերել, մինչդեռ հանրային հեռուստատեսությունը ողջամտորեն հավասարակշռված լուսաբանում է ապահովել:
Հանրային հեռուստատեսությունը, կազմակերպել է իրական բանավեճեր, որոնք ընդգրկել են թեկնածուներ բոլոր մրցակիցներից: Չնայած սահմանափակ ժամանակահատվածին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կատարել է իր աշխատանքը արհեստավարժորեն և պահպանել օրենքով նախատեսված բոլոր վերջնաժամկետները: Առկա է եղել ընդհանուր վստահություն ԿԸՀ ու տարածքային հանձնաժողովների հանդեպ: Ընտրությունների օրը ընտրողները նույնականացվել են ընտրացուցակների էլեկտրոնային կրկնօրինակներ պարունակող սարքերի միջոցով: Սարքերը սքանավորել են նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը նրանց՝ ընտրատեղամասում գրանցված լինելը հաստատելու և բազմակի քվեարկությունը կանխելու համար: Չնայած տվյալների գաղտնիությանը վերաբերող մտահոգություններին, ԿԸՀ-ից պահանջվում է սքանավորել և հրապարակել քվեարկած մարդկանց առցանց ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ և ստորագրություններ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերը կանխելու համար: Քարոզարշավի հիմնադրամները կարող են ներառել մուծումներ ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից, որոնք չեն գերազանցում և′ մուծումների և′ ծախսերի համար սահմանված սահմանաչափը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ մուծումների և ծախսերի վերաբերյալ հաշվետվության պահանջները հստակ չեն:
Բացի այդ, որոշ թեկնածուներ հաստատել են, որ ուղղակիորեն ֆինանսավորել են իրենց քարոզարշավը, ինչը շրջանցում է պաշտոնական քարոզչական հիմնադրամները` հակասելով օրենքին: Կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են՝ գրասենյակային տարածքի, կապի, փոխադրամիջոցների և աշխատակազմի հետ կապված ծախսերը, չեն համարվում ընտրություններին առնչվող և, հետևաբար, կարող են մնալ չհայտարարված՝ խաթարելով թափանցիկությունը: Թեկնածուների բոլոր ցուցակները պահպանել են 25 տոկոս գենդերային քվոտայի պահանջը և 1444 թեկնածուների 32 տոկոսը կազմել են կանայք: Այս քվոտան, այնուամենայնիվ, չի երաշխավորում խորհրդարանում կանանց նույն ներկայացվածությունը մասամբ այն պատճառով, որ մանդատների կեսը բաշխված է ըստ վարկանշային քվեների: Կուսակցությունները հազվադեպ են ներառել կին թեկնածուների իրենց քարոզարշավներում. կին թեկնածուները հազվադեպ են ինքնուրույն անցկացրել քարոզարշավներ և հանդես եկել ելույթներով դիտարկված քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ դարձել են նսեմացնող հռետորաբանության թիրախ իրենց սեռային պատկանելության պատճառով:
«Պատմականորեն քաղաքականությունը հանդիսացել է տղամարդկանց աշխարհը, բայց քանի որ կանայք կազմում են բնակչության կեսից ավելին, դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ,- ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական Համագումարի պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին:
Հուսով եմ ականատես լինել այնպիսի բարեփոխումների, որոնք կխրախուսեն քաղաքականության մեջ ավելի մեծ թվով կանանց առկայությունը և կերաշխավորեն, որպեսզի հաջորդ ընտրություններում և կանայք և տղամարդիկ լինեն հավասարապես ներկայացված»:
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ թեպետ ընտրացուցակների ճշգրտության նկատմամբ առկա էր ընդհանուր վստահություն, դատարանների կողմից անգործունակ ճանաչված անձիք քվեարկելու իրավունք չունեն, որը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշներին: Հաշվի չառնելով նախորդ առաջարկությունները՝ ընտրությունների հետ կապված բողոքների ներկայացման իրավունքը մեծապես սահմանափակվում է կուսակցության վստահված անձանցով և հանձնաժողովի անդամներով: Հայտարարությունում նաև նշվում է, որ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու արգելքը հակասում է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
«Ըստ այս ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականի հարգվել են հիմնարար ազատությունները՝ մի շարք այլ դրական կետերի հետ միասին,- ասաց ԵԱՀԿ ժողովրադավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան՝ Ուրշուլա Գացեկը: Իշխանությունների նկատմամբ տածած վստահությունը պարտավորեցնում է վերջիններիս երաշխավորել այս դրական կետերի ապահովումը: ԺՀՄԻԳ պատրաստակամ է աջակցել Հայաստանին հաղթահարել դեռևս առկա թերությունները, որպեսզի լավ ընտրությունները դառնան չափանիշ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search