Artsakhpress

Քաղաքական

Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, համեմատած նախորդ ընտրությունների հետ, անհամեմատ ավելի լայն արձագանք է գտել իրանական եւ պարսկալեզու այլ ԶԼՄ-ներում, որոնք վերաբերում են թե՛ ընտրությունների ընթացքին եւ թե՛ արդյունքներին:

Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին

Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգամանք, ինչն առաջին հերթին պետք է կարեւորել Հայաստանը պարսկալեզու հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, անկախ տվյալ լրատվամիջոցի կողմնորոշումից:
IRNA պաշտոնական գործակալությունը «Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները սկսվել են» հրապարակման մեջ, հայկական աղբյուրները վկայակոչելով, հստակ ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին եւ ընտրելու իրավունք ունեցողների թիվը: Անդրադարձել է նաեւ 2015թ. Սահմանադրության փոփոխությանը, Հայաստանի աշխարհագրական դիրքին ու բնակչության թվին: Միաժամանակ նշել է, որ, հարցումների արդյունքներով, Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է ձայների 68 տոկոսով:

Isna-ն, որն IRNA-ից հետո Իրանի խոշորագույն լրատվական գործակալությունն է, դեկտեմբերի 9-ին «Փաշինյանի ոստյունը դիրքերը ամրապնդելու համար» հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ընտրությունների ստեղծած հնարավորությունից, ցանկանում է ամրապնդել դիրքերը: Անդրադարձել է նաեւ թավշյա հեղափոխությանը: Isna-ն նշել է նաեւ, որ հեղափոխությունը տեղի ունեցավ ընդդեմ կոռումպացված «խնամի-բարեկամ» իշխանական համակարգի, ինչի արդյունքում Փաշինյանը դարձավ վարչապետ: Կարճ անդրադարձ է եղել նաեւ Փաշինյանի կենսագրությանը եւ շեշտվել, որ նրա իշխանության գալով Հայաստանը հեռանում է 1990-ականներից երկիրը կառավարող կադրերից: Իսկ դեկտեմբերի 10-ին Isna-ն, «Փաշինյանի գլխավորած դաշինքի վճռորոշ հաղթանակը» վերնագրով թղթակցության մեջ շեշտել է, թե Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ձայների 70 տոկոսով վճռորոշ հաղթանակ է արձանագրել: Ապա` անդրադարձել է մասնակից ուժերի արդյունքներին՝ նշելով, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն դուրս են մնացել խորհրդարանից: Այնուհետեւ կրկին նշվել է «հայ-ռուսական փոխհարաբերությունների կարեւորումը նոր իշխանությունների կողմից», ինչպես նաեւ, որ արցախյան հիմնահարցում Փաշինյանը շարունակելու է հավատարիմ մնալ նախկին դիրքորոշմանը:

«Mehr» գործակալությունը «Քվեարկությունը ավատվեց» հրապարակման մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել մայիսյան բողոքի ցույցերի արդյունքում եւ արտահերթ ընտրություններով ձգտել է հնարավորինս ամրապնդել իր իշխանության հիմքերը: Անդրադարձ է եղել նաեւ խորհրդարանի լուծարմանը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ինչպես նաեւ հայ-ռուսական փոխհարաբերություններին, ապա հավելվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի պատկանելության հարցում 1994-ից ի վեր տարաձայնություններ կան: 

«Համշահրի օնլայն» օրաթերթը եւս անդրադարձել է Հայաստանի արտահերթ ընտրություններին՝ «Իմ քայլը» դաշինքի հաջողությունը գնահատելով վճռորոշ, անդրադարձել է նաեւ խորհրդարանում տեղ գտած ուժերին ու պարտվածներին: 

Արեւմտյան հայտնի ԶԼՄ-ները եւս, եւ ոչ միայն, իրենց պարսկալեզու ծառայություններում լայնորեն անդրադարձել են արտահերթ ընտրություններին ու դրանց արդյունքներին: Ամերիկյան «radiofarda.com»-ը «Վարչապետի կողմնակիցների ակնառու հաջողությունը» ծավալուն հրապարակման մեջ նշել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շատ հանգիստ, ձայների 70 տոկոսով հաջողության են հասել: Հրապարակման մեջ խոսվել է նաեւ անցողիկ շեմը հատած մյուս ուժերի մասին՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արեւմտամետ է: Այնուհետեւ բավական հանգամանորեն ներկայացվել են բողոքի ցույցերն ու թավշյա հեղափոխության հաղթանակը: Նշվել է, որ Փաշինյանն ընտրությունները գնահատել է ժողովրդավարական ու թափանցիկ: «bbc.com» կայքը «Վարչապետի մեծ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում» բավական ծավալուն հոդվածում նշել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շուրջ 7 ամիս առաջ առաջնորդել է Հայաստանում խաղաղ հեղափոխությունը, իսկ այժմ արտահերթ ընտրություններում, որին մասնակցել է ընտրողների 49 տոկոսը, ձայների 70 տոկոսով փայլուն հաղթանակ է արձանագրել: «bbc. com»-ը ընտրությունների ընթացքի առնչությամբ նշել է, թե պատմականորեն դրանք ուղեկցվել են կեղծիքների ու ձայների գնելու մեղադրանքներով, սակայն ԶԼՄ-ները հույս էին հայտնում, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից: Այնուհետեւ ընդգծել է, որ այժմ Փաշինյանը տնտեսական բարեփոխումներ իրականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար խորհրդարանում ունի անհրաժեշտ մեծամասնություն: Այնուհետեւ անդրադարձել է ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ անցողիկ 5 տոկոսի սահմանը հատել է 3 կուսակցություն: Բրիտանական գործակալությունը շեշտել է նաեւ, որ Երեւանում քվեարկողները հույս էին հայտնում, թե Փաշինյանը կյանքի է կոչելու իր հավակնոտ բարեփոխումները, որ խոստացել է: Այս լրատվամիջոցը անդրադարձել է նաեւ ընդդիմության տեսակետներին ու նրանց քննադատություններին նոր իշխանությունների հասցեին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search