Artsakhpress

Մշակույթ

Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար աշխատանքներ են տարվում. ԱՀ զբոսաշրջության վարչության պետ

Արցախն իսկապես ունի արկածային տուրիզմի զարգացման համար մեծ հնարավորություններ։

Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար աշխատանքներ են տարվում. ԱՀ զբոսաշրջության վարչության պետ

Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար   աշխատանքներ  են  տարվում. ԱՀ  զբոսաշրջության վարչության  պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսելով  Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման  մասին՝   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է    ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության  պետ Արտակ Գրիգորյանը:
Նրա  խոսքով՝ այդ առումով Արցախի լանդշաֆտը թույլ է տալիս եզրակացնել, որ երկիրը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել՝ որպես արկածային զբոսաշրջության ուղղություն։
«Բացի այդ, լեռնամագլցման գրեթե բոլոր հիմնական ուղղությունները կապված են տվյալ տարածաշրջային պատմամշակութային առանձնահատկությունների հետ, ասել է թե՝ վանքեր, բերդեր, դրանց  մասին պատմվող տարբեր լեգենդներ, որոնք ավելի հետաքրքիր կարող են դարձնել լեռնամագլցումը կամ քայլարշավները, որոնք կարող են գրավել տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների։ Արցախում կան նախաձեռնություններ, օրինակ՝ Սպորտային տուրիզմի ֆեդերացիան, որը կազմակերպում է ամառային ճամբարներ, արշավներ։ Նմանատիպ այլ կազմակերպությունների մասին տեղեկություններ չունենք: Քանի որ դրանք հիմնականում հասարակությունից են բխում, մենք պատրաստակամ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել, թե արդեն կայացած կազմակերպություններին  և թե նման մտահղացում հայտնող անհատներին։ Բացի այդ, մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ արտասահմանյան, Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»,-մանրամասնել   է  Ա.  Գրիգորյանը։
Ըստ  մեր  զրուցակցի՝  2015 թվականից Արցախում գործում է զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման կարգ, որը չի նախատեսում գործունեության հստակեցում, լինի դա լեռնամագլցում, թե մշակութային տուրիզմ։ Այս  ուղղությամբ   դեռ կան  անելիքներ, քանի որ լեռնամագլցումը բավականին մասնագիտացված և անվտանգության հետ կապված գործունեություն է, և այն պետք է համապատասխան ուշադրության կենտրոնում լինի նաև լիազոր մարմինների կողմից։

Թե  ինչքանով են Արցախի լեռները գրավում զբոսաշրջիկներին և հիմնականում  որ լեռներն են իրենք  ավելի շատ  նախընտրում,  Ա.  Գրիգորյանն  ասել է. «Քանի որ լեռնամագլցումը ոչ միայն համապատասխան բնական լանդշաֆտի առկայության հարց է, ինչը պակաս կարևոր չէ, համապատասխան երթուղիների, քայլուղիների, ուղղորդիչ ցուցանակների և այլ տեսակի ենթակառուցվածքների, մենք հարցը պետք է դիտարկենք նաև այդ տեսանկյունից։ Այդ առումով առանձնանում են Քիրսի լեռնագագաթը․ Դիզափայտը, Կաչաղակաբերդը (որպես քայլարշավային ուղղություն), որոնք արդեն իսկ համարվում են որպես քայլարշավների  հիմնական ուղղություններ»։
  
Նշենք, որ  2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ դեկտեմբերի 11-ը սահմանվել է Լեռների միջազգային օր: Օրվա կապակցությամբ Վեհաժողովը կոչ էր անում ամբողջ աշխարհում անցկացնել միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված կլինեին խթանելու լեռնային գոտիների զարգացումը՝ երևան հանելով դրանց բացառիկությունն ու կարևորությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search