Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։
Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թաիլանդի արքայադստեր, ինչպես նաև՝ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ։