Artsakhpress

Քաղաքական

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպվեց մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ․ ձեռքբերումներ, մարտահրավերներ» խորագրով միջոցառում:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից,  քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Բելինդա Քուպերը, նույն համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկյան երկրների ուսումնասիրությունների բաժանմունքի դասախոս Խաչիկ Մուրադյանը և «Universal Rights Group» կազմակերպության Նյու Յորքյան գրասենյակի ղեկավար Դանիկա Դամպլոն (Danica Damplo)։
Քննարկման մասնակիցներն անդրադարձ կատարեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համապատասխան կառույցների և ընթացակարգերի դերակատարմանը, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման օրակարգին։
Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին՝ կարևորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հետ կապը։ Հիշատակվեցին Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման և դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևերը։ Նշվեց, որ դեկտեմբերի 9-11-ը Երևանում անց է կացվում Ցեղասպանությունների կանխարգելման երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված կրթության և մամուլի դերին կանխարգելման գործում։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Հայաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու հանձնառությունը։ Նշելով, որ իրական ազատ և արդար ընտրությունների անցկացումը եղել է կառավարության գերակա առաջնահերթությունը՝ հիշատակվեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների ու մամուլի բարձր գնահատականը։
Շեշտելով, որ Հայաստանը ձգտում է մարդու իրավունքների ոլորտում առաջնայնությունները վերածել հստակ գործողությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն արձանագրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ․ ժամանակահատվածի համար Հայաստանի թեկնածության արշավի մեկնարկը։
Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների և հասարակական կազմակերպությունների ավելի քան յոթ տասնյակ ներկայացուցիչներ։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search