Artsakhpress

Սփյուռք

Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան

Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ:

Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան

Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանական պատվիրակության կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիրիայում կյանքն ավելի ապահով է դարձել, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ:
 
- Տիկին Արիսյան, ասացեք, խնդրեմ այցելությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք այցից:
 
-Սիրիայի պատվիրակությունը մասնակցում էր ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստին, քանի որ Սիրիան ներկայացնում էր Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը, որտեղ այլ հարցերի կողքին, շեշտադրվեց խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:
 
Կարելի է նաև հպարտությամբ արձանագրել, թե այդ շրջանակում, պատվիրակությունները, այդ թվում նաև Սիրիայի պատվիրակության անդամները, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարանը և Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը:
 
Կցանկանայի առանձնացնել նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ կատարված այցը, որտեղ հանդիպում ունեցանք տնօրենի և գիտաշխատողների հետ, քննարկեցինք համագործակցության հեռանկարները:
 
-Այսօր Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների օրակարգում ի՞նչ հարցեր եք առաջնային համարում: Ո՞ր ուղղություններով պետք է գործընկեր պատգամավորները առաջ շարժվեն:
 
-ԱԺ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու խորհրդարանների հարաբերությունները, հեռանկարները: Կարևոր է հավելյալ ջանքեր գործադրել խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների հարաբերությունները զարգացնելու առումով, որպեսզի դրանով շարունակենք դարավոր բարեկամական հարաբերությունները:
 
-Անցնող տարվա ընթացքում Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան՝ հեղափոխություն, նոր կառավարություն, ժողովրդավարության հաստատում: Սիրիայի գործընկերների շրջանում ինչպե՞ս են ընկալվում հայաստանյան զարգացումները:
 
-Սիրիայում հետևում են Հայաստանում տիրող զարգացումներին և քաղաքական փոփոխություններին՝ հույս ունենալով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարության նոր կազմը ձևավորելու հետո հնարավոր կլինի կյանքի կոչել ստորագրված բազմաթիվ պայմանագրերը:
 
-Այս համատեքստում Հայաստան-Սիրիա կապի ամրապնդման գործում ի՞նչ դեր ունեն Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորները, ընդհանրապես հայ համայնքը:
 
-Մենք ձգտում ենք կամուրջ հանդիսանալ երկու երկրների և ժողովուրդների միջև, և մեր բոլոր ջանքերը գործադրում ենք ի նպաստ Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման:
 
-Տիկին Արիսյան, ասացեք խնդրեմ, ներկայում անվտանգության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է Սիրիայի հայաշատ վայրերում:
 
-Պետք է արձանագրել, որ քաղաքներն արդեն ազատված են ահաբեկչական խմբավորումներից, սակայն սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: Այո, կյանքն ավելի ապահով է՝ հակառակ կենցաղային որոշ խնդիրներին, ինչպես սղաճը, հոսանքի և ջրի մատակարարման խնդիրները:
 
-Որպես հայազգի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ՝ ըստ ձեզ, որո՞նք են ներկայում Սիրիայի հայ համայնքի համար օրակարգային խնդիրները:
 
-Կարծում եմ, բոլոր սիրիացիների նման մեր օրակարգային խնդիրը վերականգնումն է, մանավանդ մեր դպրոցների և հայկական կառույցների վերաշինության պարագան (ինչպես, ասենք, Դամասկոսի արվարձանի մեջ գտնվող հայկական վարժարանը), և այս աշխատանքներն իրականում ենթադրում են գումարներ, բավական ծավալուն աշխատանք, և այստեղ են մեր հիմնական խնդիրները:
 
Բացի դրանից, կարծում եմ, անպայման պետք է աշխատել գաղութի վերակառուցման խնդիրները լուծելու ուղղությամբ՝ տիրող նոր պայմանների լույսի ներքո:
 
Ինչ վերաբերում է հայերի վերադարձին, ապա ասեմ, որ, ճիշտ է, հանգիստ իրավիճակը խրախուսում է շատերի վերադարձը, սակայն թերևս, պետք է հաշվի առնել նաև տիրող տնտեսական և կենցաղային իրավիճակը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search