Մոսկվայում քննարկում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրը։
Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը պատմել է, որ Մոսկվայի քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու գաղափարը: Սակայն հուշարձանի վերջնական էսքիզը հաստատելու համար անհրաժեշտ է վերջնական որոշում կայացվի, թե որտեղ պետք է այն տեղադրվի։ Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից, հայ համայնքի միջոցներով:
«Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ձգողության վայր և ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- ասել է Ա. Արաբյանը։