Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանին

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում այսօր դիմավորել են կիոկուշին կարատե դո մարզաձևի սև գոտի երրորդ դան, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանին:

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանին

Ստեփանակերտում  դիմավորել  են  Եվրոպայի  քառակի    չեմպիոն Արթուր  Առուշանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Դեկտեմբերի   6-10   Բուլղարիայի  Վառնա  քաղաքում  անցկացված    մեծահասակների  Եվրոպայի  առաջնությունից   վերադարձած   չեմպիոնին  դիմավորել  են  ծափահարություններով  և   ԱՀ   կիոկուշին կարատե դո  ֆեդերացիայի   կողմից   հանձնել դափնեպսակ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Արթուր  Առուշանյանն  ասել է, որ   Վառնայում,  մեծահասակների Եվրոպայի  առաջնությանը   զուգահեռ,   տեղի  է  ունեցել  նաև  պատանիների  աշխարհի  առաջնություն, որին  Հայաստանի  հավաքականը   ներկայացրել  է   20  մարզիկ, այդ  թվում 9-ը՝  արցախից:
«Եվրոպայի  առաջնությանը  մասնակցել   է    27  երկրի  200  մարզիկ:    Ինքս  ունեցել  եմ  երեք  մենամարտ: Առաջին  մրցակիցս   եղել  է հունգարացի, երկրորդը՝  բուլղարացի,  իսկ    եզրափակչում  մենամարտել  եմ  վրացու  հետ: Եզրափակչում   պտույտ   հարվածով  կարողացա  նոկդաունի  ենթարկել  վրացի  մարզիկին  և  զբաղեցնել  առաջին  մրցանակային  տեղ՝  արժանանալով ոսկե  մեդալի  և  գավաթի:  Առաջնությանը   պարգևատրվել  եմ  նաև  լավագույն  կամքի  ուժի  դրսևորման  համար:  Իմ  հաղթանակը  նվիրում  եմ  համայն  հայությանը»,-ասել է  Ա.  Առուշանյանը  և   նշել, որ  առաջնության  եզրափակիչ  փուլին   մասնակցել  է տարբեր  երկրներ  ներկայացնող   ազգությամբ  հայ 5  մարզիկ:
Նա   ավելացրել  է, որ   ինքն  անասելի ցնծություն ու  հպարտություն է   ապրել, երբ   պատվոհարթակին  բարձրացվել  է   եռագույնը և  հնչել  հայոց  հիմնը:
Խոսելով  առաջիկա  ծրագրերի  մասին՝  մեր  զրուցակիցը  տեղեկացրել է, որ  ինքը  պատրաստվում  է 2019  թվականի  ապրիլին  Հայաստանում կայանալիք կիոկուշին   կարատե  դո  մարզաձևի միջազգային   մրցաշարին:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search