Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին է հայտարարել։
Թուրքիան օրեր անց ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայում. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե օրեր անց թուրքական բանակը Սիրիայում Եփրատից արեւելք գործողություններ է սկսելու։ «Մեր թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորականները, այլ ահաբեկչական կազմավորումները»,–ասել է Էրդողանը, հայտնում է News.am-ը։