Artsakhpress

Քաղաքական

Պրահայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ

Դեկտեմբերի 10-ին Չեխիայի Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում՝ Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ, որն անցկացվեց «Մարդու իրավունքների օրը և ցեղասպանություն հանցագործության կանխարգելում» խորագրի ներքո:

Պրահայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ

Պրահայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ՝ կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու Պավել Խալուպայի, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և կենտրոնի գլխավոր տնօրեն Շիմոն Կրբեցի (Šimon Krbec) մասնակցությամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն անվանելու ճանապարհին. պատիժ անանուն հանցագործության համար» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որի ցուցանմուշների մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից է։ Իր ելույթում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղուն։ Հայ դիվանագետը մեծապես կարևորեց երկրի քաղաքացիական հասարակայնության, մասնավորապես Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի, երկրի նախագահ Միլոշ Զեմանի, մի շարք պատգամավորների և հայ համայնքի դերակատարությունը։ Անդրադառնալով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին՝ դեսպանը նշեց, որ Երևանում զուգահեռ ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» այդ կարևոր հոբելյաններին և կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված երրորդ գլոբալ ֆորումը։ Իր հերթին պարոն Շիմոն Կրբեցը շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը Կենտրոնի ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Զեկույցով հանդես եկավ հայ դիվանագետ և պատմաբան, դեսպան Արման Կիրակոսյանը։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիրակոսյանն իր ելույթում ներկայացրեց «ցեղասպանություն/genocide» եզրույթի՝ Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծման պատմությունը, նշելով, որ ծագումով հրեա լեհ իրավաբանը 1943 թվականին այն սահմանելիս առաջին հերթին նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանությունը պատմության դասերը չսովորելու ռիսկերի, ցեղասպանությունների ժխտողականության վտանգի, և դրանց իրականացնողների անպատիժ մնալու երկարատև բացասական հետևանքների հիշեցում է: Այդ բոլորը նպաստող գործոններ էին հետագա ցեղասպանությունների համար: Նախորդ ցեղասպանությունների մասին իրազեկվածությունն, ինչպես օրինակ` հայկական հարցը, ապագա ցեղասպանությունների ճանաչման և կանխման բանալին է», նշեց դեսպան Կիրակոսյանը։ Այս համատեքստում նա կարևորեց ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ ընդգծելով, որ Հայոց և այլ ցեղասպանությունների համընդհանուր և պատշաճ ընդունման և դատապարտման բացակայության պատճառով է, որ ներկայում Միջին Արևելքի և այլ տարածաշրջանների փոքրամասնությունները ենթարկվում են ցեղասպան գործողությունների։
Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ թուրքերի՝ սեփական պատմությանն առերեսվելը միայն դրականորեն կարող է անդրադառնալ Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար։
Քննարկմանը մասնակցեցին նաև հանրահայտ չեխ լրագրող և Քաղաքականության և հասարակության ինստիտուտի տնօրեն Յան Մախաչեկն ու Պրահայի՝ Սմիխովի միջնակարգ դպրոցի տնօրեն, վաստակավոր մանկավարժ Ռադկո Սաբլիկը (Radko Sáblík)։ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Jan Macháček) հովանու ներքո կայացած ձեռնարկին ներկա էին նաև ուսանողներ, տեղի լայն հասարակայնության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search