Artsakhpress

Տնտեսական

Արցախում աղքատության մակարդակը կազմում է 21,6%. ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2017 թվականին իրականացված տնային տնտեսությունների ուսումնասիրման ծրագրի արդյունքները, որի նպատակը մասնավորապես հանրապետությունում աղքատության մակարդակի վերհանումն է:

Արցախում աղքատության մակարդակը կազմում է 21,6%. ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

Արցախում աղքատության մակարդակը կազմում է 21,6%. ԱՀ  վիճակագրության  պետական  խորհրդի  անդամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ԱՀ  վիճակագրության  պետական  խորհրդի  անդամ  Իրինա  Ավանեսյանն ասել  է, որ  2014  թվականից  ի  վեր  ԱՀ  ազգային  վիճակագրության  ծառայությունը  լուրջ  քայլեր  է  ձեռնարկել    հանրապետության  աղքատության  մակարդակի  գնահատման  ուղղությամբ:
Նրա  խոսքով՝  կատարված հետազոտության  արդյունքում ձևավորվել  է  նվազագույն  պարենային  զամբյուղ, ինչպես  նաև  պարենային  և  ոչ  պարենային  ապրանքների  ու  ծառայությունների  արդիական  տեսակարար   կշիռները: Այդ  նվազագույն     պարենային  զամբյուղը  կիրառվել  է ծայրահեղ  (պարենային)  և  ընդհանուր  աղքատության  գծերը  հաշվարկելու  համար:
«Տնային  տնտեսությունների  կենսապայմանների  ամբողջացված  հետազոտության  ընտրանքում  2017  թվականին  ընդգրկվել  է 105  բնակավայր, որից  9-ը՝ քաղաքային,  96-ը՝ գյուղական: Տարվա  ընթացքում   հետազոտվել  է 1620 տնային  տնտեսություն, որից  756-ը՝  քաղաքային    բնակավայրերում, 864-ը՝ գյուղական: Յուրաքանչյուր  ամիս հետազոտվել  է  135  տնային  տնտեսություն, որից  63-ը՝  քաղաքային,  72-ը՝ գյուղական  բնակավայրերում: 2017 թվականին  հարցազրուցավարներն  այցելել    են  3433  հասցե, քանի  որ տարբեր  պատճառներով  ընտրանքում  ընդգրկված  տնային  տնտեսություններում հետազոտություն  չի  անցկացվել: Պատճառներից  մեկն  էլ  հանդիսանում  է հետազոտությանը մասնակցելուց  հրաժարման  դեպքերը, որի  տեսակարար  կշիռը  ընդամենն  այցելած  հասցեների  նկատմամբ  կազմել  է 5,6%»,-ասել  է  Ի. Ավանեսյանը:
Ըստ   ոլորտի  պատասխանատուի՝  տնային տնտեսությունների ուսումնասիրման ծրագրի  2017  թվականի  արդյունքներով   հանրապետության   բնակչության   78,4 %-ը եղել  է ոչ աղքատ, 21,6 %-ը՝ աղքատ, որից 6,1 %-ը՝ ծայրահեղ աղքատ:  Աղքատ  են  գնահատվել  նրանք, ում  սպառումը  մեկ  չափահաս   անձի  հաշվով  ցածր  է  եղել աղքատության  ընդհանուր  գծից, ծայրահեղ աղքատ  են  գնահատվել նրանք, որոնց  սպառումը  մեկ  չափահաս  անձի  հաշվով  ցածր  է  եղել  աղքատության  պարենային  գծից: 
«Աղքատության  պարենային  գծի  արժեքը  կամ  նվազագույն  պարենային  զամբյուղի  արժեքը   2017  թվականին  գնահատվել  է 23 հազար  745  դրամ: Այս  ցուցանիշը  հաշվարկվում  է մեկ  շնչի  հաշվով, հիմնվելով  մեկ  օրվա  համար  մեկ  շնչի  համար  սահմանված  կալորիականության՝  2232  կկալ  արժեքի  վրա: Աղքատության  գծի  արժեքը  անցած  տարի   գնահատվել  էր  մեկ  ամսվա համար մեկ  չափահաս  անձի  հաշվով  35 հազար  121  դրամ: 2017 թվականին  ծայրահեղ    աղքատ  է  գյուղական   բնակչության   8 %-ը: 2016  թվականի  համեմատ  2017  թվականի գյուղական  բնակավայրերում  աղքատության  մակարդակը  իջել  է  6 տոկոսային կետով, այդ  թվում՝  ծայրահեղ  աղքատության մակարդակը՝ 1,5  տոկոսային կետով, իսկ  քաղաքային բնակավայրերում  այդ  ցուցանիշն  աճել  է  2,9-ով, այդ  թվում՝  ծայրահեղ  աղքատությունը՝  1,6 տոկոսային  կետով»,-մանրամասնել  է   Ի.  Ավանեսյանը:
Ըստ  հետազոտության  արդյունքների,  2017  թվականի  կենսաթոշակները, որպես  եկամտի  աղբյուր, նշել  է  հարցվածների  56,1  %-ը, երեխայի  ծննդյան  և  խնամքի  հետ  կապված  նպաստները՝ 10,3 % -ը,  2  տարեկանից  բարձր  երեխաներին  տրվող  նպաստը՝ 6,1%-ը,   այլ  նպաստները՝  ներառյալ  արտոնությունները՝ 8,9 %: Սոցիալական  նպաստների  և  կենսաթոշակների  համար  ԱՀ  պետական  բյուջեից  2017  թվականին  հատկացվել  է 21,4  մլրդ  դրամ  կամ  ՀՆԱ-ի  7,8 %-ը: Ամենամեծ  սոցիալական  տրանսֆերտները  կենսաթոշակներն են, որոնք  ներառում  են տարիքային, զինվորական  և  սոցիալականը:
Այն  հարցին՝  ամսական  մեկ  շնչի  հաշվով  որքան  գումար  է անհրաժեշտ  լավ  և   շատ  լավ  ապրելու կամ  գոյատևելու  համար, հարցման  մասնակիցները  պատասխանել են, որ  շատ   լավ  ապրելու համար  անհրաժեշտ  է 493  հազար  73  ՀՀ  դրամ  կամ  1023  դոլար, լավ  ապրելու  համար՝  190  հազար  605 դրամ կամ  395  դոլար, գոյատևելու  համար՝ 43  հազար 96  դրամ կամ 89  դոլար:
ԱՀ   վիճակագրության  պետական  խորհրդի  անդամը  նշել  է նաև, որ   աղքատության  հաղթահարման  համար  ԱՀ-ն  անհրաժեշտ  է 3.3  մլրդ  դրամ  կամ համախառն  ներքին  արդյունքի   (ՀՆԱ)  1,2 % կազմող  գումար՝  ի լրումն  սոցիալական    աջակցության  համար  արդեն  իսկ   հատկացված միջոցների, ենթադրելով, որ   սոցիալական  աջակցությունը  բարձր  հասցեականությամբ  կտրամադրվի  միայն  աղքատներին: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search