Անկարայում դեպի Կոնիա ուղևորվող գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, տուժածների թիվը՝ 46-ի, որոնցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Գնացքը դեկտեմբերի 13-ին բախվել է լոկոմոտիվին, ինչից հետո երեք վագոնները դուրս են եկել ռելսերից: