Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք երկօրյա այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է tert.am-ը :
Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպումը նախատեսված է հենց այսօր:
«Բացի այդ, հանդիպում է նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության առանցքային կետերը, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական օրակարգերը»,- հայտնել է Զախարովան:
Նշենք, որ Լավրովը Բաքու է մեկնում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակում: