Թուրքիայում ստեղծվել է երկրի առաջին տիեզերական գործակալությունը, որը հիմնվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագրով, տեղեկացնում է «Սյոզջու» պարբերականը:
Թուրքիան ստեղծել է սեփական տիեզերական գործակալություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ գործակալության գործունեությունը միտված է լինելու Թուրքիայի տիեզերական ազգային ծրագրի մշակմանն ու իրագործմանը:
Հայտնի է, որ նախագծի մեկնարկը ներառվել էր Էրդողանի նախընտրական ծրագրում:
Գործակալությունը կգործի պետական բյուջեի հաշվին և կունենա 7 անձից բաղկացած ղեկավարների խորհուրդ, որոնք կփոխվեն երեք տարին մեկ: