Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանը «Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ է կատարել. քննարկվել են նաև այլ օրենքներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 30 պատգամավորներ:

Խորհրդարանը «Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ է կատարել. քննարկվել են նաև այլ օրենքներ

Խորհրդարանը «Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ է կատարել. քննարկվել են նաև այլ օրենքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ այս օրերին և առաջիկայում Խորհրդարանն անդրադառնալու է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որի շուրջ քննարկումներն Ազգային ժողովում մեկնարկել են գրեթե մեկ ամիս առաջ:
Նրա խոսքով՝ մեր երկրի բնականոն կենսագործունեության համար կարևոր այդ նախագծի քննարկումներն անցել են բաց ու հրապարակային եղանակով, և այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է իշխանության օրենսդիր և գործադիր թևերի սերտ համագործակցության մթնոլորտում:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև անցած կիրակի ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Բոլորիս անունից ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին՝ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու առթիվ: Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն ենք ուզում հղել ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ համոզիչ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Մենք ձևավորված բարի ավանդույթներ ունենք հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության տարեգրության մեջ, և, վստահ եմ, ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը շարունակական են լինելու»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Խորհրդարանին է ներկայացրել «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2019 թվականի բյուջետային քաղաքակա­նությունը ուղղված է լինելու տնտեսական աճի խթանմանը և աստիճանական բարձրացմանը:
 
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2019 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով`    112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով`       110 մլրդ 987.7 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի  1 մլրդ 353.2 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ պետական բյուջեի նախագծի ոլորտային քննարկումներն ընթացել են շահագրգիռ և արդյունավետ փոխըմբռնման մթնոլորտում:
 
Այնուհետև Ազգային ժողովն ընդմիջել է հարցի քննարկումը: 24 ժամվա ընթացքում պատգամավորները և խմբակցությունները կարող են առաջադրել երկրորդ խումբ առաջարկությունները, որոնք կներկայացվեն Հանրապետության Նախագահին :
Անցնելով օրենսդրական այլ նախագծերին՝ Խորհրդարանը 29 կողմ ձայնով ընդունել է «Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կից «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զենքի մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով:
Այն Խորհրդարանին ներկայացնելով՝ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն ասել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2017 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններով: Փաթեթով առաջարկվում է նշված օրենքները համապատասխանեցնել ԱՀ օրենսդրությանը և Սահմանադրությանը, ինչպես նաև այդ օրենքում օգտագործվող պետական մարմինների և օրենքների նախկին անունները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը:
Իսկ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը՝ մանրամասնելով, որ օրենքի նախագիծը պայմանավորված է գործող Սահմանադրության համապատասխանեցմամբ, սկզբունքների հստակեցմամբ և նորերի ներառմամբ: Օրենքի ընդունման դեպքում ակնկալվում է, որ այն համահունչ կլինի ԱՀ Սահմանադրությանը, ինչպես նաև կարգավորվող մարմնի իրավասությունների շրջանակների ու լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի անդամի նկատմամբ քաղաքական զսպվածության սահմանման, հանձնաժողովի նախագահի լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգման, հանձնաժողովի ֆինանսավորման կազմակերպման միջոցով կբարձրանա ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 29 կողմ ձայնով:
Այսօրվա նիստին պատգամավորների կողմից հայտարարություններ չեն հնչեցվել :

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search