Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանը 4 օրով ընդհատել է պետբյուջեի նախագծի քննարկումը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը 4 օրով ընդհատել է պետբյուջեի նախագծի քննարկումը

Խորհրդարանը 4 օրով ընդհատել է պետբյուջեի նախագծի քննարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ այն մշակվել է` հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի նպատակադրումները, որոնք միտված են ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
 
«2019 թվականի բյուջետային քաղաքակա­նությունը ուղղված է լինելու տնտեսական աճի խթանմանն ու աստիճանական բարձրացմանը: 2019 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333.2 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8 տոկոս իրական աճ՝ կանխատեսվող 2 տոկոս դեֆլյատորի դեպքում, որը համապատասխանում է Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրում նախատեսված տնտեսական աճի թիրախային մակարդակին: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2019 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով`    112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով`       110 մլրդ 987.7 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի`  1 մլրդ 353.2 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:
Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54,7 մլրդ. դրամի չափով, որը 2018 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 1.7 մլրդ. դրամով կամ  3.2 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,2 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել շուրջ 2.8 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 16.4 տոկոս»,- մանրամասնել է Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ժամանակ առաջնորդվել են բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված կառավարության քաղաքականությանը համապատասխան:
 
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը՝ նշելով, որ առաջին անգամ ԱԺ քննարկմանը ներկայացված պրոֆիցիտով բյուջեի նախագիծը ողջունելի է :
«Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ նախագիծը կրում է խիստ սոցիալական ուղղվածություն, որի մասին են վկայում  ոչ միայն սոցիալական ծրագրերի պահպանումը, այլ նոր ծրագրերի ընդգրկումը, նվազագույն կենսաթոշակի շեմի բարձրացումը, առողջապահական համակարգում աշխատավարձերի բարձրացումը, բնակարանաշինության ծրագրերի պահպանումը և նոր ծրագրերի ներդրումը, հիփոթեքային վարկավորման մեխանիզմներում բարեփոխումները և հասանելիության բարձրացումը: Առաջին անգամ պետական բյուջեի նախագծով պիլոտային եղանակով ներկայացված է գյուղատնտեսության ոլորտում որոշ ծրագրերի իրականացումը՝ ծրագրային բյուջետավորման տարբերակով: Վստահ եմ՝ ստեղծվելու են պայմաններ, որպեսզի առաջիկա տարիներին ամբողջ բյուջեի նախագիծը ներկայացվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Բյուջեի նախագծում ներկայացված ծրագրերը, այդ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները և կանխատեսումները իրատեսական են: Ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի 2019 թվականին տնտեսական աճի երկնիշ ցուցանիշը ապահովի իր շարունակականությունը»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Պետական բյուջեի ծառայողական և պետական գաղտնիք պարունակող հոդվածների մասին դրական եզրակացությունը տվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը:
Այնուհետև տեղի է ունեցել պետական բյուջեին առնչվող մտքերի փոխանակություն, որի ընթացքում պատգամավորներ Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը անդրադարձել են կրթությանը, բնակարանաշինությանը, տոկոսադրույքների նվազեցմանը և մի շարք այլ հարցերի:
Անդրադառնալով հնչեցված հարցերին՝ նիստին ներկա պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ վերջին ժամանակահատվածում շուկայում տոկոսադրույքների որոշակի իջեցում է նկատվել:
 
«Բնականաբար, ԱՀ կառավարությունը նույնպես այդ ուղղությամբ աշխատել է, որպեսզի արդեն ներգրավված նոր ծրագրերի՝ փոխառությունների գծով տոկոսները լինեն ավելի մատչելի: Կցանկանայի անդրադառնալ նաև բնակարանային խնդրին, քանի որ հարցը բազմիցս շոշափվել է: Այն այսօր մեր հանրության առջև կանգնած ամենակարևոր և ամենախնդրահարույց հարցերից մեկն է՝ նաև ահռելի ֆինանսական միջոցների պահանջի տեսանկյունից: Այդ առումով այս իրավիճակում կառավարությունն ընտրել է իրատեսական միակ ճանապարհը: Բացի այն սոցիալական կատեգորիաներից, որոնց բնակելի տան տրամադրման պարտավորությունը ստանձնել է պետությունը, մնացած բոլոր դեպքերում բնակարանային խնդրի լուծումը հնարավոր է մատչելի հիփոթեքի եղանակով: Երկարաժամկետ անտոկոս փոխառության տրամադրման համար բյուջեով նախատեսվել է համապատասխան գումար: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում են այդպիսի ծրագեր: Այս տարի Արցախի ներդրումային հիմնադրամին տրվող գումարն ավելացել է 1.5 մլրդ դրամով, որի նպատակը բնակարանային նոր ծրագրերի համար ֆինանսական միջոցների նախատեսումն է: Ինչ վերաբերում է այդ գումարները տրամադրելուն երկրորդային շուկայի կամ հին բնակֆոնդի ձեռքբերմանը, ապա դա նույնպես չի բխում կառավարության քաղաքականությունից, քանի որ կառավարությունը պատրաստ է շատ ավելի մատչելի պայմաններով տրամադրել գումարներ նոր բնակֆոնդի ստեղծման համար՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
 
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին Խորհրդարանն ընդհատել է պետական բյուջեի նախագծի քննարկումը, և 24 ժամվա ընթացքում պատգամավորներն ու խմբակցությունները կարող են ներկայացնել երկրորդ խումբ առաջարկությունները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search