Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև անմիջական երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:
ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», - ասել է Լավրովը, որը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին, փոխանցում է tert.am-ը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկության համաձայն՝ Բաքվում Լավրովը հանդիպում կանցկացնի նաև երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: