Artsakhpress

Հասարակական

Արցախի համայնքներում կատարվել է երիտասարդների շրջանում առկա խնդիրների ուսումնասիրություն

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության վարչության համատեղ կատարած «Արցախի Հանրապետության գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրության» արդյունքների ներկայացումը:

Արցախի համայնքներում կատարվել է երիտասարդների շրջանում առկա խնդիրների ուսումնասիրություն

Արցախի համայնքներում կատարվել է երիտասարդների շրջանում առկա խնդիրների ուսումնասիրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն ասել է, որ կատարած ուսումնասիրությունները ինքնանպատակ չեն, և դրանց արդյունքները անհրաժեշտ են հետագայում կառավարչական որոշումներ կայացնելիս:
«Ապահովել ենք գիտականորեն հիմնավորված արդյունքներ, և համոզված եմ, որ ոչ միայն մեր, այլև մյուս գերատեսչությունների աշխատանքներում հնարավոր կլինի օգտագործել ու ապահովել ավելի բարձր արդյունք: Փորձել ենք միասնական հայացքով նայել բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են գոյություն ունենալ երիտասարդների, հատկապես գյուղաբնակ երիտասարդների պարագայում: Որոշ խնդիրների մասով եղել են առանձին ուսումնասիրություններ, և տրվել են առանձին գնահատականներ: Սա արդեն թվով 5-րդ ուսումնասիրությունն է: Այս պահին աշխատանքներ են ընթանում՝ գնահատելու և վերլուծելու սոցիալական պաշտպանության խոշոր ծրագրերից մեկը՝ նպաստների համակարգը: 2019 թվականին կիրականացնենք նաև ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատում: Արդյունքում կկարողանանք հասնել նրան, որ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերի մոնիթորինգը և գնահատումը թույլ կտա օպերատիվ կերպով բացահայտել առկա թերությունները և ըստ այդմ իրականացնել բարեփոխումներ»,- մանրամասնել է Ս. Ավանեսյանը:
Ներկայացնելով կատարված ուսումնասիրությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանն ասել է, որ կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախի գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրները բազմազան են, և դրանք ուղղակիորեն ազդում են ժողովրդագրական՝ մասնավորապես՝ ծնելիության, ամուսնության, արտագնա աշխատանքի մեկնելու ցուցանիշների վրա:
«Վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին 5 տարիներին Արցախում պահպանվում է մի իրավիճակ, երբ բնակչության թիվը, կապված ծնելիության հետ, աճում է, սակայն շարունակաբար նվազում են աճի տեմպերը: Եվ դա պետք է լինի մեր մտահոգության կարևորագույն առարկան: Մեզ հաջողվել է 66 համայնքների շրջանակում կատարել միջինացված գնահատում, որը ցույց է տալիս, որ գյուղական համայնքներում երիտասարդների շրջանում առկա է ուժեղ արտահայտված խնդիրներ՝ բնակարանային ապահովվածությունը, զբաղվածությունը: Բնակարանային ապահովվածությունը հանդես էր եկել որպես առավել խոշոր գործոն: Օրինակ՝ գյուղական բնակավայրերում երիտասարդների չամուսնանալու հիմնական պատճառը ունի որոշակի սոցիալական խնդիրներ՝ ցածր եկամուտ, բնակարանային վատ պայմաններ, կայուն աշխատանքի բացակայություն, գյուղում մնալու հետ կապված անորոշություն: Վերլուծության նպատակն էր հասկանալու այդ ցուցանիշների վրա առավել ակտիվ ազդող գործոնները»,- ասել է Գ. Նալբանդյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ներկայացուցիչներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search