Artsakhpress

Հասարակական

Պետության կողմից տրամադրվող պետական աջակցությունը պետք է նպատակային օգտագործվի. ԱՀ գյուղնախարարն այցելել է Ասկերան

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում:

Պետության կողմից տրամադրվող պետական աջակցությունը պետք է նպատակային օգտագործվի. ԱՀ գյուղնախարարն այցելել է Ասկերան

Պետության  կողմից   տրամադրվող  պետական  աջակցությունը   պետք է   նպատակային   օգտագործվի. ԱՀ  գյուղնախարարն  այցելել  է  Ասկերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  խորհրդակցությանը    Ժիրայր  Միրզոյանը  ներկայացրել   է   գյուղոլորտում իրականացվող   և  իրականացվելիք  աշխատանքները:
Նախարարը  հիմնականում  անդրադարձել  է  գարնանացանի     նախապատրաստական,  սննդամթերքի  անվտանգության  պետական    ծառայության  կողմից  իրականացվող  աշխատանքներին,  անասնապահության  ոլորտին՝  այդ  թվում  «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագրին,  ոռոգման  համակարգերին, գյուղատնտեսությանը  հատկացվող պետական աջակցության  միջոցներին:
Խոսելով  գարնանացանի  մասին՝   նախարարը նշել է, որ  ԱՀ  կառավարության  որոշմամբ՝  պետական  աջակցություն  ստանալու  համար ցանքաշրջանառությունը  դարձվել   է   պարտադիր   պայման:
«Գարնանացանի  աշխատանքների  իրականացման գործում   լուրջ պետական    աջակցություն  է  իրականացվում: Այս  տարի  այն  ևս  շարունակվելու  է: Անցյալ  տարի  որոշ   մշակաբույսերի   սերմեր  հողօգտագործողներին ենք տրամադրել    50%  սուբսադավորմամբ, իսկ  այս  տարի դրանք   լրիվությամբ  անհատույց ենք  տրամադրելու:  Ոռոգվող  տարածքների  գարնանացան  մշակաբույսերի    սերմերը,  բացառությամբ     ցորենի  և  գարու,    տրամադրվելու  է  անհատույց:  Այն  պայմանով, որ    պարտադիր   պետք  է   իրականացվի   ցանքաշրջանառություն, որն էլ   պետք  է  ունենա համապատասխան  գոտիական   առանձնահատկություններ: Համայնքի   ղեկավարները   ցանքաշրջանառություն  իրականացնող  հողօգտագործողների    հայտերը պետք  է  ժամանակին ներկայացնեն  նախարարությանը: Մեր  կողմից   կիրականացվի  մոնիթորինգ՝  պարզելու    ցանքաշրջանառության  պարտադիր  կիրառման  փաստը  և  գոտիական  համապատասխանությունը: Գարնանացանի  համար   ստեղծվելու են  նպաստավոր  պայմաններ: Այս  տարի   նախատեսում  ենք  նաև    դիզվառելիքի  սուբսիդավորում»,-ասել է  Ժ.  Միրզոյանը  և  ավելացրել,  որ   նախարարությունում գարնանացանի  մթերման  հետ  կապված     լուրջ  աշխատանքներ  է  իրականացվում:
Ըստ  նախարարի՝  Արցախում   արդեն  մթերվում  է    յուղատու  մշակաբույսերը,  ԱՀ  «Գյուղի և  գյուղատնտեսության  աջակցության  հիմնադրամ»-ի  միջոցով  լուծվելու են   նաև  այլ    գարնանացան  մշակաբույսերի  բերքի  իրացման   հարցերը:
Խոսելով  սննդամթերքի  անվտանգության պետական   ծառայության  մասին՝  Ժ.  Միրզոյանը  նաև  ասել  է, որ  գարնանացան  մշակաբույսերի  ցանքսերի    աշխատանքների   իրականացման  ժամանակ  շատ   կարևոր ու  անհրաժեշտ է, որ    ավելի    քիչ     օգտագործվեն  քիմիական  պարարտանյութեր: Այս  ուղղությամբ    ևս  գյուղնախարարությունը  մեծ  ուշադրություն  է   դարձնում, քանի որ  այն  սպառնում  է  բնակչության  առողջությանը: 
«Վերջերս  իրականացված   մեր   դիտարկումների   արդյունքում  Ասկերանի  շրջանում  պարենային ապրանքների ժամկետների լուրջ խախտումներ են արձանագրվել: Դրանց  պետք  է կարճ   ժամանակում լուծում տրվի: Այս  գործում   մեծ   դեր ունեն   նաև   համայնքի  ղեկավարները: Հորդորում եմ,  որ  ամենօրյա  ուշադրության  կենտրոնում  պահվեն    բոլոր  տեսակի  սննդամթերքի  պահպանման  պայմաններն  և  պիտանելիության  ժամկետները»,-նշել  է  Ժ.  Միրզոյանը:
Խորհրդակցության ժամանակ առանձնացնելով  անասնապահության   ոլորտը՝  նախարարն ասել է, որ  խոզերն  անհրաժեշտ  է   պահել   փակ   տարածքներում: Խոզերի  փակ   պահվածքը  նպատակ  ունի   զերծ  պահել  վարակիչ  համաճարակներից:  Իսկ մանր  և   խոշոր  եղջերավոր  անասունների  դեպքում   էլ անհրաժեշտ  է  կանոնավոր  վերահսկողություն:   
Ըստ  Ժ. Միրզոյանի՝ այս  խնդիրների   մասին   պետք  է  մտածի  յուրաքանչյուր  ոք՝  սկսած  պետական  կառավարման  մարմիններից  մինչև  անասնապահությամբ  զբաղվողները:
«Արցախի  5  համայնքներում    մենք   սկսկել  ենք  «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիր: Ասկերանի   շրջանում  այն իրականացնում ենք Այգեստան  համայնքում, քանի  որ այնտեղ  անասնապահությունը   լրիվությամբ  բարձիթողի  վիճակում  է: Այս  խնդրի  շուրջ       պետք  է  լուրջ    հսկողություն  իրականացնի նաև  համայնքի  ղեկավարը:  Մենք  պետք  է  հետևենք   անասունների  կերակրման   գործընթացին, որպեսզի  արդյունքում   ունենանք    բարձր  և  որակյալ   մթերատվություն»,-ավելացրել  է ոլորտի   պատասխանատուն:
Նախարարն  անդրադարձել  է  նաև   Ասկերանի   շրջանում  ոռոգման   համակարգի  հարցին: ԱՀ  կառավարության  որոշմամբ ՝    ոռոգման  համակարգերի  մի  զգալի  մասը  փոխանցվել  է  շրջանների  իրավասությանը: Ասկերանում  այն  իրականացնում  է  «Խաչեն-շին»  ընկերությունը:   
«Այսօր  էլ   մենք   շարունակում ենք   դժգոհություններ  ստանալ, որոնք  հետևանք  են  ոռոգման  համակարգերի   սխալ    շահագործման  և  դրանց  շուրջ  հետևողական    աշխատանք   չկատարելուն: Լուրջ   մտահոգություններ  ունենք   Կարկառ-Բերդաշեն    խողովակաշարի  հետ  կապված: Բերդաշենի    հատվածում  ծրագիր  ենք  իրականացնելու և  փորձելու  ենք  այդ խողովակաշարն  ամբողջությամբ   տրամադրել   Ասկերանի  շրջանին, որպեսզի   աջափնյա  հատվածի  համայնքները, որոնք  սնվում են   այդ  խողովակաշարից, ամբողջությամբ  լինի   իրենց  տրամադրության  տակ»,-նշել է  Ժ.  Միրզոյանը:
Անդրադառնալով  խորքային  հորերին՝ նա  ասել է,  որ  եթե այն նախատեսված  է  ըստ համապատասխան   հեկտարների,  որն  էլ   իրականացվելու  է   տեխնոլոգիաներով,  ապա  չի թույլատրվելու, որ  արտեզյան   խորքային  հորերն  օգտագործվեն  ակոսային եղանակով  ոռոգում  իրականացնելու  համար:Յուրաքնչյուր  խորքային  հոր  նպատակ ունի  գյուղատնտեսության  համախառն արտադրանքն  ավելացնելու:
Պետական   աջակցության  արդյունավետ   օգտագործման   հարցի   շորջ   խոսելիս՝ Ժ. Միրզոյանն մասնավորապես ասել է, որ  իրենք  ջերմոցային  տնտեսությունների   աջակցությունը   դիտարկում  են  բանջարանոցային  մշակաբույսերին  տրամադրվող   աջակցությունների  շարքում, որոշ   չափերի  վերանայումով: Գալիք տարի   ջերմոցային  տնտեսությունների   համար     նոր  ծրագիր  է  մշակվելու:Նա  ընդգծել  է, որ  յուրաքանչյուր  հոգօգտագործող  պետք  է  գիտակցի, որ    պետության  կողմից   տրամադրվող  պետական  աջակցությունը   պետք է   նպատակային   օգտագործվի՝  զարգացնելու  համար  գյուղատնտեսությունը:
Խորհրդակցության   ժամանակ ԱՀ  գյուղատնտեսության  նախարարը   պատասխանել  է  ներկաների    կողմից   բարձրացված  բոլոր   հարցերին  և տվել  սպառիչ  պատասխաններ:
Հանդիպմանը  ներկա  էին   ԱՀ  գյուղատնտեսության  նախարարի   տեղակալները, ոլորտի պատասխանատուներ, Ասկերանի   շրջվարչակազմի   ղեկավարի  պաշտոնակատար  Վլադիմիր  Բալասանյանը, շրջվարչակազմի   գյուղբաժնի վարիչ  Արվիդ  Ղուլյանը, համայնքի  ղեկավարներ, հողօգտագործողներ  և այլք:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search