Artsakhpress

Հասարակական

Հողօգտագործողներին առանց վերահսկողության պարարտանյութեր չեն տրամադրվելու. ԱՀ ՍԱՊԾ պետ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) իրականացնում է շոշափելի աշխատանք, սակայն, հասկանալի պատճառներով, հանրապետության բոլոր համայնքներում հնարավոր չէ լրիվությամբ ամենօրյա վերահսկողություն իրականացնել, ուստի, անհրաժեշտ է, որ այս մասով տեղական ինքնակառավարման մարմիններն օգտվեն իրենց վերապահված լիազորություններից:

Հողօգտագործողներին առանց վերահսկողության պարարտանյութեր չեն տրամադրվելու. ԱՀ ՍԱՊԾ պետ

Հողօգտագործողներին առանց վերահսկողության պարարտանյութեր  չեն  տրամադրվելու. ԱՀ  ՍԱՊԾ  պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  ՍԱՊ  ծառայության   պետ   Արթուր  Ներսիսյանը:
Անդրադառնալով 2018  թվականին   ծառայության կողմից իրականացված աշխատանքներին՝ ոլորտի  պատասխանատուն  ասել է, որ  իրենք   մտահոգություն  ունեն հատկապես  համայնքներում, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց, առանց համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման  սննդամթերք:
 «Սա  վկայում է այն մասին, որ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  այս ոլորտում վերահսկողությունը  լավ  չի իրականացվում: Այստեղ բոլորս էլ անելիքներ ունենք, և ոլորտում արդյունքի հասնելու համար բոլորս  էլ  պետք է մեր  մասնակցությունն  ունենանք: Շատ կարևոր է նաև այս  գործում  հասարակության լայն զանգվածներին մասնակից դարձնելը: Եվ որպեսզի հասարակությունն ակտիվորեն մասնակցի, անհրաժեշտ է առաջին հերթին բարձր իրազեկվածության մակարդակ ապահովել: Համաձայն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի՝ հողօգտագործողներին առանց վերահսկողության պարարտանյութեր չեն տրամադրվելու: Դրանց տրամադրման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի հողերի ագրոքիմիական հետազոտությամբ: Այս դիրքորոշումն  ինքնանպատակ չէ, քանի որ այն անմիջական անդրադառնում է ստացված սննդամթերքի անվտանգությանը.  բերքատվության բարձրացման  հաշվին  չպետք է տուժի  բնակչությունը»,-ավելացրել  է  Ա.  Ներսիսյանը:
Խոսելով՝  ՍԱՊԾ-ի  կողմից իրականացվելիք աշխատանքների  մասին՝  ծառայության պետն  ասել է,  որ  իրենք նախատեսում են տարբեր ոլորտներում իրականացնել  ամենորյա դիտարկումներ:
Մեր զրուցակիցը   տեղեկացրել  է նաև, որ  ստուգումներին և դիտարկումներին զուգընթաց՝ տնտեսավարող սուբյեկտների հետ կտարվեն բացատրական և խորհրդատվական աշխատանքներ, կավելացվի ուսումնամեթոդական այցերի քանակը, որի նպատակն է` մասնագիտական խորհուրդների և մեթոդական ցուցումների միջոցով տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներին կրկին ծանոթացնել ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: 

«Նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում-սեմինարներ` տնտեսավարող սուբյեկտների, համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների հետ, ինչպես նաև սպառողների շրջանում իրականացնել իրազեկման և տեղեկատվական լայնածավալ աշխատանքներ: 

Այս ամենը հետապնդում է նպատակ՝ իրազեկել սպառողին իր իրավունքների մասին և դարձնել նրան առավելագույնս պաշտպանված: Սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպառողները կամ տեղյակ չեն իրենց իրավունքների մասին կամ էլ սովորաբար, չեն պայքարում իրենց իրավունքների պաշտպանության համար և հաճախ համակերպվում են այդ իրականության հետ:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, այն կարգավորելու նպատակով շատ կարևոր է նաև ակտիվ համագործակցությունը բոլորիս միջև, քանզի ոչ բոլոր իրացման կետերը կարող են հայտնվել ծառայության աշխատակիցների տեսադաշտում: Այս համագործակցությամբ հնարավոր կլինի բացահայտել և շտկել խնդիրները»,-ասել է  Ա.  Ներսիսյանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Ամանորի նախատոնական ու տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալներն ու դրանով պայմանավորված ռիսկերն աճում են, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից  ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը: Պայմանավորված այդ հանգամանքի հետ, ծառայությունը կգործի 24-ժամյա ռեժիմով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search