Artsakhpress

Մշակույթ

Արցախն աշխարհին է ներկայանում նոր բրենդով

Յուրաքանչյուր մեծ գաղափարի հիմքում ընկած է փոքրիկ երազանք: Սակայն երազանքները կյանքի են կոչվում միայն ներդրված ջանքերի և գործողոությունների արդյունքում: Այդպիսի փոքրիկ երազանքի «պատճառով» Արցախն այսօր աշխարհին է ներկայանում նոր բրենդով:

Արցախն աշխարհին է ներկայանում նոր բրենդով

Արցախն աշխարհին է ներկայանում նոր բրենդով

Յուրաքանչյուր մեծ գաղափարի հիմքում ընկած է փոքրիկ երազանք: Սակայն երազանքները կյանքի են կոչվում միայն ներդրված ջանքերի և գործողոությունների արդյունքում: Այդպիսի փոքրիկ երազանքի «պատճառով» Արցախն այսօր աշխարհին է ներկայանում նոր բրենդով:

Աշոտ Մարգարյանն, ով Լոնդոնի համալասարանական քոլեջն ավարտելուց հետո ներկայումս աշխատում է Արցախում, նախաձեռնել է «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագիրը: Այս բրենդի ներքո պատրաստվում և վաճառվում են փայտե խաղալիքներ: Սակայն խաղալիքները յուրահատուկ են ոչ միայն իրենց բարձր որակով և գեղեցիկ դիզայնով, այլև նրանով, որ ներկվում են երեխաների կողմից:

 Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը վկայակոչելով «Times.am»-ին ծրագրի մեջ երեխաների ներգրավածությունն ունի մեծ խորհուրդ: Նախաձեռնության հեղինակ Աշոտ Մարգարյանի խոսքերով, երեխաներին հնարավորություն է տրվում խաղալու միջոցով գումար վաստակել, որը հետագայում մեծ ազդեցություն կունենա նրանց մտածելակերպի ձևավորման վրա:

«Ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում սոցիալիզացիան' ցածր եկամուտ ունեցող, անապահով ընտանքիների և մանկատան սաների մասնակցության ակտիվացումը, նրանց համար եկամտի աղբյուրի ստեղծումը և նոր սերնդի մոտ ինքնուրույն գործելու մտածելակերպի արմատավորումը»,-ասաց Աշոտ Մարգարյանը՝ հավելելով, որ խաղալիքների վաճառքից գոյացած եկամտի 50 տոկոսը բաժին է հասնում ծրագրին մասնակից երեխաներին, ինչպես նաև մանկատանը նրանց կարիքների ապահովանը:

Մարգարյանի խոսքերով, առանց  փայտագործ Կարեն Գասպարյանի պատրաստակամության և Արևիկ Դանիելյանի գործուն մասնկացության հնարավոր չէր լինի մեկ ամսում կյանքի կոչել  այս ծրագիրը: Նախաձեռնության ակտիվ մասնակիցներից են՝ Քնար Խաչատրյանը, Լիլիթ Հարությունյանը, Արտակ Բեգլարյանը, Արման Արուշանովը, Սյուզաննա Արուշանովան:

«Woodpeckers»-ը սակայն չի սահմանափակվում միայն խաղալիքների արտադրությամբ, այն ներառում է պայուսակներ, բարձեր, էջանիշներ, հուշանվերներ: Բացի այդ այն լավ հարթակ է բոլոր տաղանդավոր արցախցիների համար, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:

«Այս ամենի նպատակը տեղական արցախյան բրենդի ձևավորումն է, որի շնորհիվ կստեղծվի համագործակցության մի մեծ ցանց Արցախում: Տասնյակ մարդիկ, ովքեր ապրում են տարբեր շրջաններում, հեռավոր գյուղերում, հնարավորություն կունենան վաճառելու իրենց ձեռքի աշխատանքը շուկայում»,-մեկնաբանեց Մարգարյանը:

«Woodpeckers»-ն արդեն իսկ աչքի է ընկել քաղաքացիական նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտում տեղադրելով թռչնի բներ:

 

Նշենք, որ «Woodpeckers»-ի արտադրանքը ներկայացված է արցախյան խանութներում, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից պատվերներն ընդունվում են ֆեյսբուքյան էջի միջոցով:

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search