Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսան այսօր լքել է պաշտոնը:
Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել. լրատվամիջոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The Indian Express-ը:
Դեկտեմբերի 14-ին Agence France Presse գործակալությունը, քաջատեղյակ աղբյուրին հղումով, հաղորդել էր, որ վարչապետը պատրաստվում է «պետությունում կայունություն ապահովելու նպատակով» հրաժարական տալ:
Գործակալության տվյալներով՝ Շրի Լանկայի վարչապետի պաշտոնը կրկին կզբաղեցնի Ռանիլ Վիկրամասինգհեն, որին նախագահ Մայտրապալա Սիրիսենան ազատել էր այս տարվա հոկտեմբերին:
Երկրում քաղաքական ճգնաժամ էր ստեղծվել, երբ հոկտեմբերին երկրի վարչապետ է դարձել Մահինդա Ռաջապակսան, որն այդ պաշտոնում փոխարինում էր Ռանիլ Վիկրամասինգհեին:
Վերջինս հայտարարել էր, որ, համաձայն երկրի սահմանադրությանը, կշարունակի լինել երկրի ղեկավար:
Դեկտեմբերի 12-ին Գերագույն դատարանը վճռել է, որ Ռաջապակսան երկրի վարչապետի գործառույթն իրականացնելու իրավունք չունի: