ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ջիբարլթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով:
ՈւԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին երկրպագուների անկարգությունների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armsport.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` այդ խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև, պատճառն այն էր, որ Red Eagles-ի սեկցիայում հայտնվել էր Ջիբրալթարի դրոշ:
Նշվում է նաև, որ ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր են նետվել տրիբունայից:
Հոկտեմբերի 13-ին կայացած այդ խաղում, հիշեցնենք, Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց 0:1 հաշվով: Արդյունքում, մեր ընտրանին չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արդյունքը: