Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում:
Բելգիայում ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին:Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել էր ավելի քան 450 մարդ: