Ճապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել:
Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
Հաղորդվում է, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանի շենքը գրեթե ամբողջովին փլուզվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր կրկնակի պայթյունի վտանգի մասին, ինչով պայմանավորված տեղի բնակիչներին խորհուրդ էին տալիս չմոտենալ սրճարանի տարածքին: