Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլ London Chess Classic մրցաշարի երրորդ տեղի համար մրցամարտի երկրորդ դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 21-րդ քայլում: