Թուրքիան Միացյալ նահանգներից 120 հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ է սպասում, «Ռաշա թդեյի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ-ը F-35-եր է արտադրում։ Մեզ դրանցից կմատակարարեն 120 հատ»,- նրա խոսքերն է մեջբերում NTV-ն, հայտնում է panorama.am-ը։
Այսպիսով, Միացյալ նահանգները փորձում է արգելել Թուրքիային Ռուսաստանից ЗРС С-400-եր գնել։ Մասնավորապես, Վաշինգտոնն Անկարային սպառնացել է F-35-եր չվաճառել։