Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել խորհրդարանում իր ելույթից։
Թուրքի պատմությունը առանց հայի չի կարող լինել. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը գրել է. «Մենք նման ենք միմյանց։ Թուրք ենք, հայ ենք, քուրդ ենք, ասորի ենք, քրիստոնյա ենք, մուսուլման ենք, բայց այստեղի ժողովուրդ ենք եւ առանց իրար նայելու չենք կարող միմյանց հասկանալ։ Թուրքի պատմությունը չի կարող առանց հայի, քրդի, ասորիի լինել։ Հակառակն էլ ճիշտ է»։