Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ իրականացված արգանդի քաղցկեղի լապարասկոպիկ վիրահատությունն անցել է բարեհաջող

Արցախում առաջին անգամ իրականացվել է լապարասկոպիկ հիստերէկտոմիա (արգանդի հեռացում) լիմֆոդիսեկցիայով (ավշային հանգույցների հեռացում) վիրահատություն:

Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ իրականացված արգանդի քաղցկեղի լապարասկոպիկ վիրահատությունն անցել է բարեհաջող

Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ իրականացված  արգանդի քաղցկեղի լապարասկոպիկ  վիրահատությունն  անցել  է  բարեհաջող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերի գինեկոլոգ-ուռուցքաբան   Զորայր  Բաղդասարյանը՝  նշելով, որ   վիրահատության  ժամանակ  հեռացվել  են  նաև   պահակային(sentinel lymph node (SLN)) ավշային հանգույցները։ 

«Վիրահատությունն  անցել  է  բարեհաջող: Այն ցուցադրվում էր օնլայն  և այն կրում էր ուսուցողական բնույթ: Վիրաբույժ     ՀՀ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը վիրահատության  ընթացքում  բացատրություններ  է  տվել   և պատասխանել  բժիշկների  հարցերին: Այսպիսով,  Արցախի օնկոգինեկոլոգիան զարգացման  ևս  մեկ առաջընթաց  քայլ  կատարեց:  Այսուհետ  արդեն  մենք կսկսենք   տեղում   կատարել պահակային ավշային հանգույցների (SLN) բիոպսիա»,-ասել է  Զ.  Բաղդասարյանը  և    նման   կարևոր համագործակցության  համար   հատուկ շնորհակալություն հայտնել   «Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիա»-ի (ESGO) կողմից ճանաչված  աշխարհահռչակ վիրաբույժ Արտեմ   Ստեփանյանին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search