Artsakhpress

Հասարակական

Ամերիկահայ բարերարի միջոցներով Երևանից և մարզերից 10 աշկերտներ կուսանեն «Եզնիկ Մոզյան» ուսումնարանում

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի և ամերիկահայ բարերար Սևան Թորոսյանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Ամերիկահայ բարերարի միջոցներով Երևանից և մարզերից 10 աշկերտներ կուսանեն «Եզնիկ Մոզյան» ուսումնարանում

Ամերիկահայ բարերարի միջոցներով Երևանից և մարզերից 10 աշկերտներ կուսանեն «Եզնիկ Մոզյան» ուսումնարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ըստ հուշագրի՝ Սևան Թորոսյանի հովանավորութամբ ՀՀ 10 քաղաքացիներ կարող են ուսում ստանալ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ում՝ ստանալով կրթաթոշակ:
Իր հերթին ուսումնարանը պարտավորվում է նրանց ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթությամբ:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի կրթական համակարգն ինտեգրվում է ՀՀ կրթական համակարգին:
«Մեզ համար երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը շատ կարևոր է: Նախաձեռնության գաղափարը ծագել է ընթացիկ տարվա ամռանը, երբ հասկացանք, որ մենք կարիք ունենք մասնագետների, որոնք պատրաստվում են այստեղ՝ Արցախում: Ոլորտն ուսումնասիրելիս տեսանք, որ ունենք շատ լավ ուսումնական հաստատություն Շուշիում: Սկսվեց փնտրտուքը նոր գործընկերների, որոնք կօգնեն իրականացնել ծրագիրը: Սևան Թորոսյանը արձագանքեց, և այս պահին կարող ենք արձանագրել, որ հաջորդ ուսումնական տարում 10 ուսանողներ արդեն ապահովված կլինեն կրթաթոշակով: ՀՀ-ից այստեղ սովորելու եկած քաղաքացիները իրենց ստացած մասնագիտություններով աշխատաշուկայում անմիջապես կգտնեն իրենց տեղը»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Իր հերթին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ այս նախաձեռնությամբ իրենք կոտրում են կարծրատիպեր:
 
«Մինչև հիմա ամեն տարի պետպատվերի շրջանակներում արցախցի ուսանողներն էին սովորում հայաստանյան բուհերում, իսկ այս քայլով սկսում ենք հակառակ գործընթացը: Այսօր Շուշին հավակնում է դառնալ համահայկական կրթական կենտրոն, և մեր քայլերը պետք է ուղղված լինեն կրթական հաստատություններին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելուն: Պետք է աշխատենք առաջնորդվել փոխլրացման սկզբունքով, և այդ ինտեգրումը կատարենք շատ ավելի ճիշտ ձևով»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:
Ծրագրի հովանավոր Սևան Թորոսյանն իր խոսքում կարևորել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի:
«Ուրախ եմ, որ Արցախում գործում է նման հաստատություն, որն իր արդյունքները կտա նաև մայր հայրենիքում: Ինքս աշխատում եմ շինարարության ոլորտում և կարծում եմ, որ նոր սերունդը պետք է ավելի մասնագիտացված ուսում ստանա այս բնագավառում ևս: Սա սկզիբն է, և  ծրագիրը պետք է շարունակական լինի»,- ասել է Ս. Թորոսյանը:
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն էլ ընդգծել է երկու հանրապետությունների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի կարևորությունը:
Նա նշել է, որ այս կերպ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ ընդգրկվեն մասնագիտական կրթության ոլորտում:
Վասպուրակ Կարապետյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել ուսումնարանի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search