Artsakhpress

Քաղաքական

«Արդարություն» կուսակցության համանախագահն ամփոփել է գործունեության 100 օրը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեության 100-րդ օրվա կապակցությամբ տեղի է ունեցել կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

«Արդարություն» կուսակցության համանախագահն ամփոփել է գործունեության 100 օրը

«Արդարություն» կուսակցության համանախագահն ամփոփել է գործունեության 100 օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Մարսել Պետրոսյանը ներկայացրել է այս ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները, անդրադարձել հետագա անելիքներին:
«Սեպտեմբերի 7-ին կայացած համագումարում կուսակցությունն ընտրել էր 4 համանախագահներ, որոնք 2 տարվա ընթացքում իրենց պարտավորությունները կստանձնեն հաջորդաբար՝ յուրաքանչյուրը 6 ամսով: Կուսակցությանն անդամագրվել են ավելի քան 200 քաղաքացիներ: Այս ընթացքում մենք եղել ենք Քաշաթաղի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում, հանդիպել մի շարք համայնքների երիտասարդության հետ, լսել նրանց կարծիքները: Այդ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Մ. Պետրոսյանը:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նորաստեղծ կուսակցության համանախագահը նշել է, որ պատրաստվում են ակտիվ մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Պետրոսյանի խոսքով՝ ընտրությունը կատարում է ժողովուրդը, և ստացված արդյունքն իրենց համար կլինի ընդունելի:
«Այդ ընթացքում կաշխատենք ներկայանալ հանրությանը՝ ցուցադրելով մեր հետևողականությունը, գործունեության արդյունավետությունը: Մենք չենք ընդունում հնացած այս համակարգը: Մենք ցանկանում ենք, որպեսզի տեղի ունենա ոչ թե անձերի, պաշտոնյանների, այլ համակարգի արմատական փոփոխություն: Մեր կուսակցությունը տարբերվում է հանրապետությունում մինչ այդ ստեղծված կուսակցություններից: Այն ստեղծվել է երկու տարբեր նախաձեռնող խմբերի միացմամբ, մի քանի ամիսներ տևող բանակցությունների, բանավեճերի արդյունքում: Հանրության հետ շփվելու համար ընտրեցինք ամենադյուրին միջոցը՝ ֆեյսբուքյան էջը: Այդ հարթակում կարճատև գործունեության ընթացքում մեզ հաջողվել է Արցախի Նախագահի, Խորհրդարանի, նախարարությունների, պետական հիմնարկների ուշադրությունը բևեռել հրատապ լուծում պահանջող հարցերի վրա: Ներկայացրել ենք մի շարք խնդիրներ փոքր և միջին բիզնեսի հանդեպ գործող օրենքների անկատար լինելու մասին, գյուղատնտեսական նշանակութան հողատարածքները օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով վաճառելու, ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդ բացելու կարգի, զինծառայողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և «Արցախգազ» ընկերության կողմից ներտնային գազօգտագործման հետ առնչվող նոր պայմանագրերի կնքման մասին»,- ավելացրել է Մ. Պետրոսյանը:
Նա անդրադարձել է նաև Արցախի խնդրի կարգավորմանը՝ նշելով, որ պետք է հստակություն և պարզություն մտցվի այն հարցում, թե Արցախը լիազորում է արդյո՞ք ՀՀ ղեկավարությանը Ղարաբաղի անունից շարունակելու բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ:
«Կուսակցությունը կարծում է, որ բանակցային գործընթացին պարտադիր կերպով Արցախը պետք է մասնակցի իր իշխանության պատվիրակությամբ: Սակայն այդ հարցը լուծում չի ստացել, և բանակցային գործընթացը շարունակում է մնալ այն վիճակում, ինչ տարիներ առաջ էր»,- ասել է Մ. Պետրոսյանը:
Մամուլի ասուլիսին կուսակցության համանախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search