Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին. Արայիկ Հարությունյան
2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները թույլ կտան լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:
Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Այսօր հրավիրել ենք «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաև հստակեցրել ենք խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով: Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի պահանջները և, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաև համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին:
Ուզում եմ վստահեցնել, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը, և համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի և թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել, բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար»,- ասված է գրառման մեջ: