Artsakhpress

Հասարակական

Արցախի գիտական կենտրոնում իրականացվել է 37 գիտական աշխատանք. տեղի է ունեցել խորհրդի նիստ

Արցախի գիտական կենտրոնում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդի նիստը:

Արցախի գիտական կենտրոնում իրականացվել է 37 գիտական աշխատանք. տեղի է ունեցել խորհրդի նիստ

Արցախի  գիտական  կենտրոնում  իրականացվել  է  37  գիտական  աշխատանք.  տեղի  է ունեցել  խորհրդի   նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝ նիստին  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Արցախի  գիտական  կենտրոնի  տնօրեն Ստեփան  Դադայանը:
Նա  ներկայացրել  է    կենտրոնի   2014-2018  թվականներին  իրականացված    աշխատանքները:
«ԱՀ  կառավարության  որոշմամբ՝  Արցախի  գիտական  կենտրոնը  ստեղծվել  է  2007 թվականին՝  նպատակ  ունենալով ԱՀ  հիմնարար  և  կիրառական  գիտական  հետազոտությունների, ինչպես  նաև գիտաարտադրական  խնդիրների  առաջադրումն   ու  իրականացումը: Հանրապետությունում  լինելով գիտահետազոտական գործունեության կազմակերպման  և  իրականացման  մարմին՝ կենտրոնը  աջակցում  է  տարածքային  նշանակության    գիտական   հետազոտությունների անցկացմանը,  ռազմավարական  ծրագրերի  ու  գիտաարտադրական  աշխատանքների  մշակման  ու  իրականացման գործերին:  Կենտրոնը  զբաղվում  է  նաև  բարձր  որակավորման  գիտական  կադրերի պատրաստմամբ, տաղանդավոր   երիտասարդ  գիտնականների  ստեղծագործական  աճի  աջակցմամբ: Մեր  խնդիրն  է   նաև  իրականացնել  ձեռնարկատիրական և  հրատարակչական գործունեություն, գիտահետազոտական արտադրություն: 2014-2018    թվականներին ԱՀ  կառավարության  որոշմամբ Արցախի  գիտական  կենտրոնում     իրականացվել  է 25 գիտական   աշխատանք,  իսկ   ՀՀ գիտությունների պետական  կոմիտեի  որոշմամբ՝  12:  Այդ  թեմաների  համար   ԱՀ  պետբյուջեից  հատկացվել  է    135  մլն  250  հազար  դրամ, իսկ  ՀՀ-ից՝   104  մլն: Վերոնշյալ    37  թեմաների    շուրջ   տպագրվել  է    237  հոդված:  Հրապարակվել  են    շուրջ   30  գիրք  և  բրոշյուրներ: Կենտրոնում    ստեղծվել  է   գրադարան, որտեղ   կա  1858   գիրք  և  4  անուն  թերթ»,-մանրամասնել  է  Ս. Դադայանը:
Նա  ավելացրել  է  նաև, որ  կենտրոնի  աշխատակիցները  ելույթներով հանդես  են  եկել  մի   շարք  միջազգային   գիտաժողովներում  և  արժանացել   հավաստագրերի:  2014-2018  թվականներին    կենտրոնի  6  աշխատողներ   պաշտպանել  են   իրենց  թեկնածուկան   թեզերը,  իսկ  մեկը՝  դոկտորական:  Կենտրոնում  և  ԱՀ  շրջաններում      անց  են  կացվել  12  գիտական  սեմինարներ, ինչպես  նաև   երկու   միջազգային  գիտաժողովներ.  մեկը  քիմիական  տեխնոլոգիայի  վերաբերյալ, իսկ  մյուսը՝ Բաքվում   հայերի  կոտորածի  100-ամյակի   կապակցությամբ:ՀՀ-ում   և  ԱՀ-ում հրապարակվող  գիտական  հանդեսներում  լույս  են  տեսել  թվով  41  հոդված:  
Խոսելով  կենտրոնի  նյութատեխնիկական  բազայի  մասին՝  Ս.  Դադայանն  ասել է, որ   իրենք  ունեն  4  լաբորատորիաներ, որոնցից  2-ը ներկայումս  գտնվում  է   վերանորոգման   փուլում:  Լաբորատոր  սարքավորումները  ձեռք  են  բերվել   նվիրատվության  կարգով: Կենտրոնը  բավարարված  է համակարգիչներով.    ունի  2  պրոյեկտոր:
Արցախի  գիտական  կենտրոնի   փոխտնօրեն  Անյուտա   Սարգսյանն էլ  ներկայացրել  է ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության  կողմից  հայտարարված   գիտական  և  գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական  արդյունքի ձեռքբերմանն  ուղղված  գիտական  թեմաների հայտերի  ընտրության մրցույթի  արդյունքում  հաստատված  թեմաները:
Փոխտնօրենի   խոսքով՝    2018  թվականին  կենտրոնի  կողմից հայտարարված   մրցույթին  ներկայացվել   են  12  գիտական  թեմաների  հայտեր, որոնք    անցել  են մասնագիտական  և  տեխնիկական   փորձաքննություն:
«Արդյունքում  ֆինանսավորման  է  երաշխավորվել  8  թեմա:  2019  թվականին  գիտական  կենտրոնում կիրականացվի  19  գիատական    աշխատանքներ, որոնցից  5-ը  ֆինանսավորվում  է  ՀՀ գիտության  պետական  կոմիտեի    կողմից, իսկ  14-ը՝  ԱՀ  պետբյուջեից»,- նշել  է  Ա.  Սարգսյանը:
Իսկ  նիստին  ներկա   ԱՀ  ԿԳՍ  նախարար   Նարինե  Աղաբալյանն   իր  խոսքում  ասել է, որ    կենտրոնի  կողմից  իրականացված  աշխատանքը  կարևորվում  է:
«Մենք  պետք  է  կառուցողական  աշխատանք  իրականացնենք: Ունենք  մեկ  նպատակ՝  ամեն  տարի     բարձրացնել  Արցախի  գիտական  կենտրոնի  արդյունավետությունը, որի  համար բոլորս  շահագրգռված  ենք: Իսկ դրա   համար   պետք  է    ներկայացնենք կառուցողական  առաջարկներ»,- մասնավորապես   ասել  է  Ն.  Աղաբալյանը:
Նիստին   կենտրոնում  իրականացվող    գիտական  թեմաների   ղեկավարները հանդես  են  եկել զեկույցներով: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search