Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով դեկտեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա։
Իրանի նախագահն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա
Թուրքիայում Ռոհանին կմասնակցի երկու երկրների առաջնորդների նախագահությամբ անցկացվելիք Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստին։ Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը նախատեսում են Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։