Artsakhpress

Քաղաքական

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների:

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով. Հարութ Սասունյան

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հայտարարությունն անակնկալի բերեց հայերի մեծամասնությանը, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը չի կրկնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սխալը, որը տասը տարի շարունակ հանդես էր գալիս ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև և բացել նրանց ընդհանուր սահմանը։ Սակայն, արձանագրությունները ներառում էին նաև թեմային չառնչվող մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմական հանձնաժողովի ստեղծումը: Թուրքիայի կառավարությունը, Ադրբեջանի ճնշման ներքո, պահանջեց, որ Հայաստանը տարածքային զիջումների գնա Արցախյան հակամարտության հարցում՝ նախքան արձանագրությունների վավերացումը։ Նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր մերժել այս նախապայմանը և չեղյալ հայտարարել արձանագրությունները այս տարվա սկզբին:

Առաջարկվող արձանագրությունները լուրջ վիճաբանություն առաջացրեցին Հայաստանի նախկին իշխանությունների և համայն հայության մեծամասնության միջև։ Այս տարվա մայիսին իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը կկենտրոնանա Հայաստանի ներքին խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան, և չի փոխի երկրի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, պարզապես նախկին կառավարության դիրքորոշման շարունակությունն է:
Դեռևս 2018 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Բաքու, նա մեկ անգամ ևս կրկնեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման իր նախապայմանները. «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, բայց Թուրքիայի համար ղարաբաղյան խնդրի լուծումը բացարձակ նախապայման է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար»: Էրդողանը նաև նշեց իր անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի հետամուտ լինելուն։ 2018 թ. դեկտեմբերի 11-ին Էրդողանի մի ներկայացուցիչ մեկ անգամ ևս կրկնեց թուրքական նախապայմանները՝ ի պատասխան Փաշինյանի առաջարկի:

Զավեշտալի է, որ փոխանակ Հայաստանը նախապայմաններ դնի Թուրքիայի առջև՝ նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն համաձայնելը, Թուրքիան է պահանջում, որ Հայաստանը ենթարկվի իր նախապայմաններին։ Կարելի էր պատկերացնել, որ հայերը որպես թուրքական բարբարոսական զանգվածային սպանդի զոհեր, պետք է պահանջեին, որ մինչ հարաբերությունների հաստատումը, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում վճարի մարդկային և նյութական վիթխարի կորուստների համար… Թուրքիային ներկայացվող նման նախապայմանները խաղաթուղթ են հայ ժողովրդի ձեռքում, որը նա պետք է օգտագործի որպես սակարկության միջոց։ 

Իմ կարծիքով, Հայաստանի բազմիցս աղերսանքներն ուղղված Թուրքիային՝  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և իր սահմանը բացելու համար, ամոթալի են և բացահայտում են հայկական կողմի թուլությունը: Բացի այդ, հենց Թուրքիայի համար կարող է շահավետ լինել Հայաստանի հետ իր սահմանի բացումը՝ երկիրը ողողելով էժանագին թուրքական ապրանքներով։ Արդեն իսկ հայկական շուկաները լի են Վրաստանի տարածքով ներկրվող թուրքական արտադրանքներով՝ վնաս հասցնելով հայաստանյան փոքրածավալ արտադրողներին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը կործանման նախանշան կլինի հայկական ձեռնարկություններից շատերի համար։

Հայաստանի պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու և ընդհանուր սահմանը բացելու հաճախակի նշվող պատճառներից մեկն այն հույսն է, որ նման ժեստով Հայաստանն աշխարհի աչքին կերևա դրական լույսի ներքո, իսկ Թուրքիան՝ անբարյացակամ և թշնամական՝ մերժելով Հայաստանի առաջարկը։ 

Սակայն, թուրք ղեկավարները երբեք չեն մտահոգվում, թե աշխարհն ինչ է մտածում իրենց մասին։ Նրանք գործում են իրենց երկրի լավագույն շահերից ելնելով՝ անկախ այլոց կարծիքներից և քննադատություններից։ Նմանապես Հայաստանի ղեկավարները պետք է պաշտպանեն իրենց երկրի շահերը, առանց փորձելու գոհացնել Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին…

Ավելին, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է առանձին որոշում կայացնի աշխարհի բոլոր հայերի համար այդքան կենսական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ, որն առնչվում է Թուրքիային։ Սա լուրջ սխալ է, որը գործել է նախագահ Սերժ Սարգսյանը, և հուսով ենք, որ Փաշինյանի կառավարությունը չի կրկնի նույն սխալը, այն ժամանակ, երբ Հայաստանի նոր ղեկավարները խրախուսում են սփյուռքահայերի միաձուլումը հայրենիքի հետ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չբացի Հայաստանի հետ սահմանը մինչև Բաքվի օգտին Արցախյան հակամարտության կարգավորումը։ Հետևաբար, ճակատագրի հեգնանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց անհամաձայնությամբ նրանք են, ովքեր խանգարում են Հայաստանին հասնելու իր սեփական շահերին վնասող համաձայնության։

Թեմայի առնչությամբ, Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալությունը կեղծ տեղեկություն էր տարածել, որ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը որպես «տհաճ դեպքերի»:

Ցավոք, որոշ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ վերարտադրել էին արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքերի թուրքական աղավաղումը: Ոմանք նույնիսկ քննադատել էին նրան, կարծելով, որ նա իրականում Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «տհաճ դեպքեր»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ճշտում է կատարել`նշելով, որ արտգործնախարարի պաշտոնակատարը նման բան չի ասել և, որ «Անատոլու» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Մնացականյանի խոսքերը: Մամուլի քարտուղարը «Հայ Ձայն»-ին հայտնել է, որ «Անատոլու»-ն արդեն ներողություն է խնդրել և ուղղել իր սխալը: 

Սա կարող է ևս մեկ դաս լինել հայերի համար, որոնք հարցազրույցներ են տալիս թուրքական լրատվամիջոցներին, հուսալով, որ իրենց հայտարարությունները ճշգրիտ կերպով կհաղորդվեն։ Տասնամյակներ շարունակ հետևելով թուրքական լրատվամիջոցներին, կարող եմ ասել, որ նրանք, ովքեր համաձայնում են հարցազրույց տալ թուրք լրագրողին, պետք է նախազգուշանան, որ իրենց խոսքերն աղավաղելու են։ Երբ փոփոխված հարցազրույցն արդեն հրապարակված է, շատ ուշ է բողոքել, պնդելով, թե իրենք նման բան չեն ասել։ Լավագույն տարբերակը երաշխավորելու, որ հայերի ասածները չեն աղավաղվի, այն է՝ հարցազրույց չտալ թուրքական լրատվամիջոցներին… 

Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search