Artsakhpress

Հասարակական

Համաշխարհային առաջատար բրենդները հասանելի են արդեն Արցախում

Դեկտեմբերի սկզբից Արցախում գործում է Brand Watches – Stepanakert ժամացույցների մասնագիտացված օնլայն-խանութը:

Համաշխարհային առաջատար բրենդները հասանելի են արդեն Արցախում

Համաշխարհային առաջատար բրենդները հասանելի են արդեն Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Խանութի շնորհիվ առաջին անգամ Արցախում ներկայացված են համաշխարհային շուկայի առաջատար Wenger, Invicta, Tissot, Swiss Military, Bulova, Citizen, Casio, Seiko, Titan, Fastrack, Swatch, Romansson, Timex, Armitron, U.S. Polo Assn., Kenneth Cole New-York, Nanette Lepore, Nine West, Howard Miller, Michael Kors, Daniel Wellington, Megalith ապրանքանիշերը՝ իրենց որակյալ և նորաոճ մոդելներով, որոնք հանդիսանում են որակի, նորարարության թելադրող և չափանիշ ամբողջ աշխարհում: 

Նույնիսկ միայն օնլայն ֆոտոշարքով դուք կհամոզվեք, որ ընկերությանը հաջողվել է համագործակցել այնպիսի բրենդների հետ, որոնց աշխատանքները պարզապես չեն կարող չհիացնել ու ինչու չէ, զարմացնել, քանզի որոշ մոդելներ պարզապես ապշեցնում են դիզայներական նորարար ու տարբերվող ձեռագրերով:

Խանութը գործում է առցանց՝ facebook և instagram սոցիալական ցանցերում: Գործընկեր բրենդերի քանակն ու հնչեղությունը խոսում է Brand Watches – Stepanakert -ի ծավալած արդյունավետ ու բարձրաճաշակ աշխատանքի մասին, քանզի ներկայացված  այս ապրանքանիշերը բացի դասական շարքից ունեն փառավոր պատմություն և համարձակ, բարձրաշխարհիկ  տեխնոլոգիական և դիզայներական լուծումներ, որոնք կգնահատեն  էսթետները:

Ամեն մեկն՝ անկախ սեռից, տարիքից և նախասիրություններից,  անպայման կգտնի իրեն համապատասխանող ժամացույցն առկա տեսականուց: Նաև Brand Watches – Stepanakert ի միջոցով կարող եք պատվիրել Ձեր նախընտրած մոդելը և ստանալ այն կարճ ժամանակում: Խանութի առցանց հարթակում կգտնեք նաև աքսեսուարների մոդայիկ ու ոճային լայն տեսականի, մասնավորապես՝ ապարանջաններ, փողկապներ, ճարմանդներ և այլն:

Խանութն աշխատում է բացառապես հայտնի և բարձր հեղինակություն վայելող տասնյակ արտադրողների հետ՝ Շվեյցարիայից, ԱՄՆ –ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից:  Ընտրության և որոնման պարզ գործիքներն ու առաքման հեշտացված ծառայությունը օնլայն խանութի այցելուին հնարավորություն են ընձեռում կատարել շահավետ, արագ և խելամիտ գնումներ՝ առանց ավելորդ ջանքեր ու ժամանակ վատնելու:

Ընկերության հիմնադիր Կարեն Ջավադյանը նշեց, որ բրենդային ժամացույցների առցանց խանութի քաղաքականությունը, գնի և որակի օպտիմալ համադրությամբ, ժամացույցների արդյունաբերության վերջին նորույթները մատուցելն է արցախցիներին՝ առաջարկելով վստահելի բրենդներ ու հատուկ ընտրված ապրանքներ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search