Artsakhpress

Քաղաքական

Կայացել է ԱՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որին ներկա էին 31 պատգամավորներ:

Կայացել է ԱՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստը

Կայացել է ԱՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ութերորդ նստաշրջանը ծանրաբեռնված է եղել՝ հատկապես օրինաստեղծ աշխատանքների կտրվածքով:

«Նախորդ տարիների օրինակով՝ այս անգամ էլ տարեվերջին մեր քննարկումների կենտրոնում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, որն անցել է հանձնաժողովային ու քաղաքական քննարկումների բոլոր փուլերը, իսկ մեկ շաբաթ առաջ` դեկտեմբերի 13-ին կայացած հերթական լիագումար նիստի ժամանակ ընդմիջվել են «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները` հնարավորություն տալով պատգամավորներին ու խմբակցություններին նոր առաջարկներ ներկայացնելու գործադիր իշխանությանը»,- նշել է Ա. Ղուլյանը:

Այնուհետև Ազգային ժողովում վերսկսվել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱՀ Նախագահին գրավոր ներկայացվել է առաջին փուլում 97, իսկ երկրորդ փուլում՝ 16 առաջարկ :
«Ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով` ամփոփաթերթիկի տեսքով: Միաժամանակ ներկայացվել է նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից արված առաջարկությունները, որոնց վերաբերյալ կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն: 2019 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն՝ պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմելու են եկամուտների գծով` 112 միլիարդ 747 միլիոն դրամ, ծախսերի գծով` 111 միլիարդ 410.5 միլիոն դրամ: Պրոֆիցիտը կկազմի 1 միլիարդ 136.5 միլիոն դրամ»,- ասել է Ա. Հարությունյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:
Նիստին ներկա ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով՝ նշելով, որ բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները:
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ :

Խորհրդարանի այսօրվա նիստին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է նաև «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ կից «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթով:
Նա նշել է, որ վերոնշյալ օրենքների ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության, հարկման բարենպաստ պայմանների ձևավորման, ինչպես նաև որոշ ոլորտներում առավել օպտիմալ հարկային դրույքաչափերի սահմանման և արդյունավետ հարկային վարչարարության իրականացման անհրաժեշտությամբ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 28 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն էլ ներկայացրել է «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին փաթեթով:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 24 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երկրորդ ընթերցմամբ Խորհրդարանը 31 կողմ ձայնով ընդունել է նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ նշելով, որ այս ընթացքում նոր առաջարկություններ չեն եղել:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

ԱՀ պաշտպանության նորանշանակ նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ ու դիտողություններ չեն եղել:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Գեորգի Պետրոսյանը:

Երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունվել է 31 կողմ ձայնով :

«ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Ռիտա Մնացականյանը` նշելով, որ օրենքի նախագծում կատարվել են խմբագրական, բովանդակային փոփոխություններ և ավելացել են նոր հոդվածներ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը :

Օրենքի նախագիծն ընդունվել է 22 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ :

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել նաև պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը` ներկայացնելով «Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը :
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 18 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Պետական կենսաթոշակների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 31 կողմ ձայնով:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Գեորգի Պետրոսյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 30 կողմ ձայնով :
Նիստի վերջում պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Վիլեն Սաֆարյանը հանդես են եկել պատգամավորական հայտարարություններով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search