ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (Վայոց ձորի մարզի տարածքում) առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: