Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության եւ ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը 2016-2018թթ.-ին եղել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան: Նրա նախաձեռնությամբ կառույցի կողմից զեկույցներ են պատրաստվել ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագությունների վերաբերյալ, որոնք մեծ արձագանք են գտել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային մի շարք առաջատար կազմակերպությունների կողմից: