Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է Հայաստանի նոր իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին». Փայլանը Մեջլիսում հայերեն շնորհավորել է ՀՀ իշխանություններին ու կոչ արել Թուրքիային երկխոսության գնալ նրանց հետ (տեսանյութ)
Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ հայաստանյան իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:
«Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան հղել Փաշինյանի այս ուղերձին: Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին», - ասել է հայազգի պատգամավորը՝ վերջին տողը հայերեն արտասանելով: