Կրեմլը քաղաքագետների թեման է համարում եւ «անշնորհակալ գործ» այն մասին դատողություններ անելը, թե Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Ջեյմս Մեթիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ինչպիսի չկշռադատված քայլերից է հետ պահել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլը մեկնաբանել է Պենտագոնի ղեկավարի հրաժարականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր օրերում գուշակելը, թե նախագահ Թրամփին ով եւ ինչից է հետ պահել, հավանաբար, քաղաքագետների թեման է եւ միանգամայն անշնորհակալ գործ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ամերիկյան քաղաքականության մեջ Մեթիսի բացակայությունը, որն իբր ԱՄՆ առաջնորդին հետ էր պահում մեծ թվով անկանխատեսելի քայլերից, որքանով կարող է սրել անկանխատեսելիության հետ կապված վիճակը եւ ուժեղացնել արմատական արտաքին քաղաքականության հնարավորությունը: