Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ:
Պետք է պատասխան տան մարդկության դեմ հանցագործությունների համար. Էրդողանն Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների դեմ պետական ահաբեկչության մեջ
Թուրք առաջնորդի խոսքով՝ Իսրայելը պետք է «պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»:
Հիշեցնենք, որ ուրբաթ չորս պաղեստինցի է զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Գազայի հատվածի սահմանի երկարությամբ: Հրազենային վնասվածք էր ստացել 40 պաղեստինցի, այդ թվում՝ երկու լրագրող: