Artsakhpress

Հասարակական

«FOOD-ALCO EXPO 2018» ամանորյա ցուցահանդես-վաճառքին մասնակցել են նաև արցախյան ընկերությունները

«Ռենտա աութսթաֆինգ» ընկերության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-23-ը Երևանում կազմակերպվել է «FOOD-ALCO EXPO 2018» ամանորյա ցուցահանդես-վաճառք, որին Արցախից մասնակցել են «Haterk Food» և «Ռեյփսիդ» ընկերությունները:

«FOOD-ALCO EXPO 2018» ամանորյա ցուցահանդես-վաճառքին մասնակցել են նաև արցախյան ընկերությունները

 «FOOD-ALCO  EXPO 2018» ամանորյա ցուցահանդես-վաճառքին  մասնակցել  են  նաև  արցախյան  ընկերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Haterk Food» ընկերության  տնօրեն   Սամվել  Միրզախանյանն  ասել է, որ  ցուցահանդես-վաճառքին   մասնակցել է ավելի քան  50  ընկերություն:
Ս.  Միրզախանյանի   խոսքով՝  իրենք  ներկայացրել  են ամանորյա  նոր տեսականի՝ արցախյան  թթի  դոշաբ, խաղողի  գինի,  հոնի  և  խաղողի  օղիներ, տնական  մուրաբաներ, կոմպոտներ, մարինացված  բանջարեղեն, շրջանակով   մեղր, խաղողի  մաճառ,  «Մեղրի  պես  քաղցր  տարի»  գրությամբ   մեղրի    տեսականի՝  փայտե  գդալներով:
«Ամանորյա  ցուցահանդես  վաճառքի  նպատակն  այն  է, որ   քաղաքացիները հնարավորություն  ունենան համտեսելու  և ծանոթանլու  տեղական սննդամթերքների և խմիչքների տեսականուն, ըստ  այդմ  էլ  իրենց  ճաշակով  գնումներ կատարեն  գործարանային և էքսկլյուզիվ գներով:  Մենք հնարավորություն   ենք   ունեցել  ձեռք բերելու  նաև տարբեր կազմակերպությունների աշխատակիցների հետ գործնական նոր հարաբերություններ»,-նշել  է   ընկերության  տնօրենը և  ավելացրել, որ  սպառողների  կողմից  հավանության  են  արժանացել     արցախյան  երկու  ընկերությունների   կողմից  ներկայացված  ապրանքատեսակները:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search