WTI տեսակի նավթի գինը 2017-ի հուլիսի 13-ից հետո առաջին անգամ նվազել է 45 դոլարից:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,47%-ով՝ կազմելով 44,91 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,81%-ով՝ հասնելով բարելի համար 53,66 դոլարի: