Artsakhpress

Հասարակական

Պետնախարար Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի՝ գալիք տարի հունիսի 3-15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:

Պետնախարար Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Պետնախարար Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պետական նախարարը բացման խոսքում նշել է, որ հեղինակավոր մարզական միջոցառումը լավ առիթ է լինելու մեծ թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այցի համար, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը այն հավուր պատշաճի ընդունելու և անցկացնելու համար: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նախապատրաստական փուլի բոլոր քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:
 
Հանդիպման ընթացքում առանձին զեկուցումներով հանդես են եկել պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մասնավորապես նշվել է, որ մայրաքաղաքում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կազմակերպչական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջերի: Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման և մի շարք այլ հարցեր:
 
Առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առումով:
 
Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտեր են ներկայացրել մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:
 
Պետական նախարարը բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվանից:

     

Քաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը...

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո...

Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի...

Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում...

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310 -ամյակին նվիրված համերգ է կայացել

Search