Artsakhpress

Ռազմական

Բացվեց 2014թ. «Տարվա մարդ» կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

Նեղ ճանապարհն ուղիղ տանում է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանենց տուն։ Ճանապարհին մի կնոջ ենք հանդիպում, փնտրում է Արմենենց տուն տանող ճանապարհը։

Բացվեց 2014թ. «Տարվա մարդ» կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

Բացվեց 2014թ. «Տարվա մարդ» կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ռազմ.ինֆոի փոխանցմամբ՝ «Ես էլ եմ զոհվածի մայր, տղաս 2003-ին է զոհվել Ոսկեպարի հատվածում։ Հիմա այնտեղ շատ մայրեր կլինեն»,- ասում է կինն ու արագացնում ենք քայլերը։Տան բակը մարդաշատ է, ներկաներն առաջին հերթին մտնում են տուն, բարձրանում երկրորդ հարկ՝ Արմենի սենյակ, Արմենի «խրամատ»։Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, բացվեց 2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը։ Այն բոլոր անցորդներին կհուշի, որ այդ տանն ապրել է ներկա ժամանակների հերոսներից մեկը։

Հուշատախտակի բացմանը ներկա էին զինվորականներ, զոհված զինծառայողի մայրեր, հոգևորականներ, այլ հյուրեր։
Պաշտպանության բանակից հատուկ Երևան էր եկել Արմենի ավագ ընկեր, նրա զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։

Հիշում է, թե ինչպես է սկսվել իր ու Արմենի ծանոթությունը։

«Դժվար է հիշել հազարավոր զինվորների անուններն ու դեմքերը, բայց դրան զուգահեռ լինում են մարդիկ, ովքեր միանգամից տպավորվում են։ Լինում է, չէ՞ որ գնում ես զորամաս, բոլորին դու ես փորձում աջակցել, բայց ինքդ էլ ես ինչ-որ մեկի աջակցության կարիքը զգում։ Արմենի հետ մտերմացանք, շատ մոտ ընկերներ էինք, ինքն այդ ժամանակ դիրքապահ ստորաբաժանումում չէր, դիմել էր, որ ինքն էլ դիրքապահ դառնար։ Մի օր եկավ, թե բա Նարեկ սարկավագ, հաստատել են, դիրքի ավագ եմ դառնալու, ինչպե՞ս կարող եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայել ու դիրք չպահել»,- պատմում է զորամասի հոգևոր սպասավորը։

Նարեկ սարկավագի հուշերում Արմենը գիտակից զինծառայող, գիտակից քրիստոնյա է։

«Մի անգամ եկավ, հարցրեց, թե ինչ է հավիտենական կյանքը։ Խոսեցինք, ասաց, որ հավիտենական կյանքով է ապրելու։ Դա մեր վերջին հանդիպումն էր։ Ասաց, որ այդ հերթափոխից հետո հավանաբար արձակուրդ կտան ու քրոջ երեխային կտեսնի…. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվանից հետո սկսվեց Արմենի հավիտենական կյանքը»,- շարունակում է Նարեկ սարկավագը։

Արձանիկի վրա մակագրված է ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ «Տարվա մարդ» անվանակարգում նաև հայկական բանակի մյուս զինծառայողներն են, ովքեր 2014-ին զոհվել են պաշտպանելով իրենց վստահված պետական սահմանը:

Արմենի մայրը՝ տիկին Մարինեն, նայում է որդու նկարներին, հյուր եկած դպրոցահասակ երեխաներին ու ասում.«Գալիս են դպրոցահասակ երեխաներ, Արմենի հուշատետրում գրում ինչ-որ բաներ, որ հաստատ չեն կարող կեղծել։ Որդիս նրանց համար օրինակ է, պայքարի ու անկախության պահպանման օրինակ»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի կյանքը բաժանվել է երկու մասի, նրանց հիշողություններն այսպես են սկսվում՝ Արմենից առաջ և հետո, թեև համարում են, որ ոչ միայն իրենց որդին, այլև այլ տղաներ, ավելի կենդանի են, քան շատերն այսօր։

«Ես հպարտորեն կարող եմ ասել, որ ես Արմենի մայրն եմ, որ ես լույս աշխարհ եմ բերել նրան, ճիշտ եմ դաստիարակել։ Չկա մի օր, որ նրան չհիշեն, որ մեր տուն չգան բոլորովին անծանոթ մարդիկ։ Պետք է թիկունք լինենք մեր զինվորներին»,- ավարտում է մայրը։

Մինչ մարդիկ հավաքվել էին Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակի բացմանը, նրա զորամասում, նրա մարտական դիրքում վստահորեն իրենց ծառայություն են շարունակում կրտսեր սերժանտի ընկերներն ու ծառայակիցները՝ խաղաղություն վաստակելով թիկունքում գտնվող յուրաքանչյուրի համար։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search