Artsakhpress

Հասարակական

ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների

Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին Վանաձորում կայացած հանդբոլի պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնության (մինչև 16 տարեկանների) հաղթողների պարգևատրման արարողություն:

ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների

ԱՀ  հանդբոլի   ֆեդերացիայի  նախագահը  պարգևատրել  է  մի  խումբ   մարզիկների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Ստեփանակերտի  քաղաքապետ, ԱՀ   հանդբոլի  ֆեդերացիայի  նախագահ  Սուրեն  Գրիգորյանը:
Նա  ասել է, որ  հանդբոլն  Արցախում  միշտ  էլ    եղել  է  սիրված  սպորտաձև:  Զբաղվելով  հանդբոլով՝ տարիների  ընթացքում  մեծ  թվով  տղաներից  և աղջիկներից     Արցախում    ձևավորվել  են  թիմեր: 
«Արցախյան  պատերազմից    20  տարի  անց   Արցախում   ստեղծվել է   հանդբոլի  ֆեդերացիա:  Այդ  սպորտաձևի   մասսայկանացման և  զարգացման  համար    մեր  ֆեդերացիան  հետևողական  աշխատանք  է տարել: Հանդբոլի  համար   պատրաստել ենք համապատասխան   մարզադաշտեր  և  իրականացրել  այլ  աշխատանքներ: Ամենօրյա   մարզումների  արդյունքում  մենք  ունենում  ենք   ավելի  մեծ  ձեռքբերումներ: Մանավանդ  վերջին  շրջանում, արցախցի  պատանիներն ու աղջիկները  ցուցաբերելով  իրենց  հմտություններն  ու  խաղին  տիրապետելու  պրոֆեսիոնալ  ձևերը՝  ՀՀ-ում անցկացվող  մրցումներում սկսել են գրավել առաջնային   տեղեր: Նրանք  գիտակցում  են, որ ոչ  մի   արդյունք  առանց   աշխատանքի  չի  ստացվում»,-մասնավորապես  ասել է   Ս.  Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն  էլ  ասել է, որ  սպորտը  դաստիարակում  է  բոլորին՝  շրջապատում  լինել  ավելի  կազմակերպված,  կայացած  և ուժեղ:  Քաղաքապետարանի  և  ֆեդերացիայի  նպատակն  է, որպեսզի  մասսայականացվի  բոլոր տեսակի սպորտաձևերը  և  այն  դարձվի   ապրելակերպ:
Ըստ  Կ.  Մարգարյանի՝ հանդբոլի   հաղթանակը  խոսում  է  այդ սպորտաձևի   մարզիչների  և   մարզիկների  նվիրական   աշխատանքի   մասին:
Ստեփանակերտի  N2  դպրոցի  հանդբոլի  մարզիչ Մարիետա  Հովհաննիսյանը  շնորհակալություն  է  հայտնել  ֆեդերացիայի  անդամներին՝  իրենց  աշխատանքն  ըստ  արժանվույն   գնահատելու  համար:
Վերջինս  էլ   իր  հերթին     շնորհավորելով  ներկաներին, հաղթողներին   մաղթել  է  նորանոր  սպորտային  ձեռքբերումներ:
«Մենք  ամեն  ինչ  անելու  ենք, որ  հանդբոլ  մարզաձևում պահպանենք  մեր  պատվավոր հորիզոնականը:  Կոչ  եմ  անում   բոլոր  մարզիչներին, որպեսզի  միասին   ստեղծենք   հանդբոլի  հզոր  թիմ  և   միշտ    հաղթանակներ  գրանցենք»,-նշել  է Մ. Հարությունյանը:
Հայաստանի     հանդբոլի  հավաքականի  կազմում  ընդգրկված   ԱՀ  Ճարտար    քաղաքի    16-ամյա  մարզիկ Եվա  Ղուկասյանն  էլ  ասել է, որ ինքը  12  տարեկանից  է  սկսել  զբաղվել   հանդբոլով:
Սկզբնական  պարապմունքներն  անց  է  կացրել  Ճարտարում:
Մեծ  սեր ունենալով  հանդբոլ   սպորտաձևի  հանդեպ, սկսել  է անհատական  պարապմունքներ  անցկացնել: Մասնակցել  է հանդբոլի  մի շարք մրցումների    և  արժանացել պարգևների:
Իր հմուտ   մարզիչների   շնորհիվ  արցախցի  մարզիկն  օրեցօր  ավելի  պրոֆեսիոնալ  է  դառնում: Նա երազում  է  դառնալ   հանդբոլի  միջազգային  չեմպիոն:
ԱՀ  հանդբոլի  ֆեդերացիայի  նախագահը   մարզիկներին  և  մարզիչներին   պարգևատրել  է պատվոգրերով և դրամական  պարգևներով:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search