Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: