Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանի 2019թ․ բյուջեի պաշտպանական ծախսերը՝ մանրամասն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 22–ին հաստատել է 2019թ. բյուջեի մասին օրենքը, որով պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում է հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։

Ադրբեջանի 2019թ․ բյուջեի պաշտպանական ծախսերը՝ մանրամասն

Ադրբեջանի 2019թ․ բյուջեի պաշտպանական ծախսերը՝ մանրամասն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է razm.info-ն: Բյուջեի հաստատման մասին հրամանագրից զատ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է նաև պաշտպանության ոլորտի ծախսերից առանձին կառույցներին հատկացվող գումարների չափը։ Ըստ այդմ՝ պաշտպանական բյուջեի ~1 մլրդ 787 մլն դոլարից ~812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։
Նշենք, որ Պետբյուջեի խորհրդարանում հաստատված տարբերակի համեմատ պաշտպանական ծախսերում որևէ փոփոխություն չկա։
Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.
  Մանաթ Դոլար
1.2. Պաշտպանություն 3,037,618,152.00 1,786,834,207.00
1.2.1. Պաշտպանության ուժեր 1,494,074,656.00 878,867,445.00
1.2.1.1. Պաշտպանության նախարարության 1,225,984,456.00 721,167,327.00
1.2.2. Պետական սահմանապահ ծառայություն 196,706,744.00 115,709,849.00
1.2.3. Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն 23,149,398.00 13,617,293.00
1.2.4. Աշխատավարձերի, ծախսերի կարգավորում և այլ սոցիալական միջոցառումներ 14,774,058.00 8,690,622.00
1.2.5. Նյութատեխնիկական ապահովում 20,000,000.00 11,764,706.00
1.2.6. Պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր 13,460,000.00 7,917,647.00
1.2.2. Ազգային անվտանգություն 156,989,306.00 92,346,650.00
1.2.2.1. Պետական անվտանգության ծառայություն 119,669,695.00 70,393,938.00
1.2.2.2 Արտաքին հետախուզության ծառայություն 37,319,611.00 21,952,712.00
1.2.3. Կիրառական հետազոտություններ 2,800,878.00 1,647,575.00
1.2.3.1. Պաշտպանական արդյունաբերության նախարարություն 2,800,878.00 1,647,575.00
1.2.4. Այլ դասերին չպատկանող ծախսեր 1,383,753,312.00 813,972,536.00
1.2.4.1. Պետական արդյունաբերության նախարարություն 3,376,812.00 1,986,360.00
1.2.4.2 Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր 1,380,376,500.00 811,986,176.00

«Այլ» բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել է 2017թ.։ Այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշնակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարները, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է ուղղել ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։ 

Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։
Օրինակ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, որի կազմում կա ռազմականացված ստորաբաժանում, կհատկացվի ~106 մլն 917 հզ մանաթ (~ 63 մլն 22 հզ դոլար)*: Ներքին զորքերի ծախսերին հատկացվում է ~159 մլն 37 հզ մանաթ (~93,5 մլն դոլար)։ Շուրջ ~100 մլն մանաթ էլ (~60 մլն դոլար) հատկացվելու է Պետական հատուկ պահպանության ծառայությանը։
~182 մլն մանաթ (~107 մլն մանաթ) էլ հատկացվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի կազմում ևս ռազմականացված ստորաբաժանումներ կան*: Եվս ~11 մլն մանաթ (~6,5 մլն դոլար) նախատեսված է ռազմական դատախազության ծախսերի համար։
*Հարկ է նշել, որ պաշտպանական բյուջեից դուրս ներկայացված կառույցների ծախսերում առանձին ընդգծված չէ, թե ռազմական ստորաբաժանումներին որքան գումար է ուղղվելու: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:
Նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեի համեմատ 2019թ. պաշտպանական ծախսերը աճում են 4,6 տոկոսով (~ 132 մլն մանաթ)։
Հարկ է նշել, որ 2018թ․ բյուջեն, որը հաստատվել էր 2017թ․ դեկտեմբերի 29-ին, ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսում էր ~2,7 մլրդ մանաթ, որի համեմատությամբ 2019թ. բյուջեն պետք է ավելանար 11 տոկոսով։ Սակայն, 2018թ. հուլիսին պաշտպանական ոլորտի հատկացումները ավելացան՝ կապված նավթի թանկացման հետ, հասնելով մինչև ~2,9 մլրդ մանաթի։ Ըստ այդմ էլ՝ 2019թ. բյուջեն ավելանում է 4,6 տոկոսով։
Ընթացիկ տարվա ռազմական բյուջեի համեմատ 2019 թվականի համար նախատեսված բյուջեով ռազմական ոլորտի ծախսերն աճում են նաև դոլարային փոխարժեքով՝ 2018 թ. շուրջ 1 մլրդ 700 մլն դոլար, իսկ 2019-ի նախագծով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլար:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search